Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Վրաց-ադրբեջանական «սառը պատերազմը» թափ է հավաքում

BLOG

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ ամսից ավել է, ինչ բավական սրվել են Բաքվի և Թբիլիսիի հարաբերությունները։ Պատճառը՝ վրացական իշխանությունների ցանկությունն է երկրի գազի ոլորտում տիրող մենաշնորհային դիրք զբաղեցնող՝ ազերիական SOCAR-ի հետ մեկտեղ տեսնել նաև այլ որևէ կազմակերպության և դիվերսիֆիկացնել գազի շուկան։ Օրինակ՝ ռուսական «Գազպրոմին»։ Սակայն վրացական իշխանությունների այս ցանկությունը սվիններով ընդունվեց Բաքվում։ Ալիևյան ԶԼՄ-ները մեղադրեցին վրացական իշխանություններին Ադրբեջանին ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ մեջ։ Ազերիական մեկնաբանները և քաղաքագետները այս ամենում մեղադրում են Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիին, Հայաստանին և Մոսկվային, որոնք իբրև թե «գազային պատերազմ» են սկսել Բաքվի դեմ։ Ի.Ալիևն իր գրպանային վերլուծաբանների միջոցով ահաբեկում է վրացական իշխանություններին։ Գործի դրվեց նաև Վրաստանում մեծ դիրք ունեցող «հինգերորդ շարասյունը»՝ ի դեմս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և նրա կուսակիցների, որոնք սնվելով Իլհամ Ալիևի ձեռքից և կատարելով նրա պատվերը ուղղակի հարձակման ենթարկեցին Իրակլի Ղարիբաշվիլու կառավարությանը՝ մեղադրելով վերջինիս դավաճանության և ռուսների հետ բանակցություններ վարելու մեջ։ Փողկապակեր Սաակաշվիլին մոռանում է, որ իր ջանքերի շնորհիվ Վրաստանն ընկավ թուրք-ազերիական տանդեմի վերահսկողության տակ և գրեթե կորցրեց անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը։ 2008 թ-ին Հարավային Օսիայում պատերազմ սանձազերծելուց առաջ Սաակաշվիլիի մոտ ընկեր Ի.Ալիևն ուշադիր հետևում էր նրա քայլերին՝ երազելով, որ այդ արկածախդրության հաջողության դեպքում նույն բանն էլ անելու էր Արցախում։ Սակայն Սաակաշվիլին պարտվեց, իսկ Ի.Ալիևն էլ չեկավ օգնության։

Հատկանաշական է, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն «Գազպրոմի» հետ բանակցությունների մասին լուրը մեկնաբանելիս Բաքվի լաչառներին հասկացրել էր, որ Վրաստանը ավելի լավ է գազ գնի ռուսական ընկերությունից, քան Ադրբեջանից, որը ինքն ունի սեփական բնակչությանը գազով ապահովելու խնդիր և իր կարիքները հոգալու համար նույնպես գազ է գնում նույն «Գազպրոմից»։ Այսինքն, ըստ տկարամիտ Ալիևի, եթե ինքը գազ է գնում ռուսներից և այն վերավաճառում վրացիներին՝ դա շատ նորմալ է, իսկ եթե վրացիները փորձում են այդ նույն գազը, առանց ազերի միջնորդների գնել Մոսկվայից՝ ապա դա դավաճանություն է։ Իրոք, վրացական կառավարությունը դավաճանում է սեփական ժողովրդին, որ գերադասում է ավելի շատ հաշվի առնել Բաքվի, քան սեփական բնակչության շահերը։

Այսօր Թբիլիսի էր ժամանել ակ և կարա կոյունլուների սուլթան Ի.Ալիևը՝ վերջնականապես բոլոր հարցերին պատասխանելու համար։ Վրացական իշխանությունների հետ բանակցություններից հետո Ի.Ալիևն ամպագորգոռ հայտարարել է, որ Ադրբեջանն ի վիճակի է մոտակա 100 տարում ապահովել իր, Վրաստանի և Եվրոպայի գազի պահանջարքը։ Այո, ոչ ավել, ոչ՝ պակաս։ Ի.Ալիևը, ով Տրանսկասպյան գազատարի շինարարության համար գազ է ման գալիս Թուրքմենստանում և Ղազախստանում այդ գազատարը «լցնելու» համար, հիմա էլ հայտարարում է, որ այնքան գազ ունի, որ կարող է նույնիսկ Եվրոպային բավարարել։ Սակայն ազերիական ԶԼՄ-ները շատ երկար չկարողացան հրարտանալ սեփական սուլթանի ՍՏԵՐՈՎ։ Վրաստանի էներգետիկաի նախարարի քիչ առաջ արած հայտարարությունը «սառը ցնցուղ» էր Բաքվի համար։ Կ.Կալաձեն մեկնաբանելով Ի.Ալիևի հայտարարությունն ասել էր. «Ի.Ալիևը այդ ամենն անելիս ի նկատի ՉԻ ՈՒՆԵՑԵԼ կոմերցիոն գազը»։ Այսինք, Կալաձեն բացահայտել է, որ ՍՏԱԽՈՍ է նաև Ադրբեջանի նախագահն ու կրկին հասկացրել, որ Բաքուն այդքան ԳԱԶ ՉՈՒՆԻ, որ բավարարի Թբիլիսիի պահանջարկը։

Հուսով եմ, որ պաշտոնական Թբիլիսիին կհաջողվի թոթափել թուրք-ազերիական տանդեմի լուծը, որը ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ունի Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները խառնելու գործում։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6