Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացվեց հուշաքարի տեղադրմամբ

SOCIETY

Past.am

Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը տեղադրվեց սեպտեմբերի 7-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում: Հուշատախտակի հեղինակը ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրգորյանն է:

«Սեն Արևշատյանը բացառիկ գիտնական էր, մտավորական, մարդ: Նա Մատենադարան է մուտք գործել դրա ստեղծման օրվանից: Լևոն Խաչիկյանի և այլ երախտավորների հետ դրել է այդ հաստատության հիմքը: Նա իր կյանքի 55  տարին նվիրել է մեր սրբարանի, մեր գանձարանի, մեր տաճարի պահպանմանն ու զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանն ասաց, որ Սեն Արևշատյանն ահռելի աշխատանք է կատարել հայ միջնադարյան փիլիսոփայության ուսումնասիրությունները զարգացնելու գործում: Նա համոզմունք հայտնեց, որ հետագայում բոլոր հայագետներն անպայման անդրադառնալու են Արևշատյանի հիմնարար աշխատանքներին: «Հուշատախտակը չէ, որ անմահացնելու է նրա հիշատակը, բայց, այնուամենայնիվ, մտավորականության շրջանում նման արարողությունները` հուշատախտակների, հուշաքարերի տեղադրում, անհրաժեշտ են»,- շեշտեց նա:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը խոստովանեց, որ իր կյանքի ընթացքում հազվադեպ է հանդիպել Արևշատյանի պես  բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց: «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ նա նաև խոսքի մշակույթի մեծ վարպետ էր: Արևշատյանին լսելով երբեք չէիր հոգնի, քանի որ շարունակաբար նորություն էր ասում: Պատահական չէր, որ Մատենադարան այցելած կարևորագույն մարդկանց` նախագահներին, վարչապետներին, խոշոր գիտնականներին, արվեստաբաններին առաջին հերթին Սեն Սուրենովիչն էր ներկայացնում մեր կադրերը՝ տպավորիչ լեզվով ու հետաքրքրությամբ` հիացմունք պատճառելով բոլորին»,- փաստեց Հակոբյանը:

Սեն Արևշատյանն աշխատել է Մատենադարանում ձևավորման առաջին իսկ օրվանից, շուրջ քառորդ դար (1982-2007 թթ.) եղել է տնօրենը, իսկ 2007-2014 թթ.՝ Կառավարման խորհրդի նախագահը:

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Կահիրեում, Աթենքում և այլուր։ Աշխատություններն հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջնադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Ակադեմիկոս Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App