Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ մի անորոշություն էլ չկար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրակաշառքը բացառելուն ուղղված օրինագիծը, որի քննարկման համար ԱԺ-ն երկու օր արտահերթ նիստ գումարեց, երեկ ընդունվեց: Այն ընդունելուց առաջ ՀՀԿ-ական պատգամավորները տեսակետ էին հայտնել, թե նախագծում ներառված սահմանումներից հասկանալի չի դառնում, թե, օրինակ, նվերի առաջարկը ո՞ր դեպքում պետք է որպես ընտրակաշառքի առաջարկ ընկալել, որ դեպքում՝ ոչ: Ու թեև երեկ ՀՀԿ-ական պատգամավորները, ի մասնավորի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ու ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեցին, որ բոլոր անհարթությունները վերացված են, ավելին, գովեցին կառավարությանը, որ դրսևորել է «բարձր պրոֆեսիոնալիզմ», բայցև շատ հարցեր, այնուամենայնիվ, մնացին հասարակության համար չմեկնաբանված: 

ՀՀ նախագահի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորների ներկայացրած կարծիքները ճիշտ չէին, քանի որ ինչ-որ մի արարք հանցագործություն համարվելու համար պետք է հանցակազմի 4 տարր պարունակի:

«Իրավաբանորեն դա հնչում է օբյեկտ, օբյեկտի կողմ, սուբյեկտ, սուբյեկտի կողմ: Եթե փորձեմ ավելի ժողովրդական լեզվով պարզաբանել, ապա եթե դու ինչ-որ քողարկված գործողություն ես կատարում, որի արդյունքում մեկ ուրիշը որոշակի գույքային իրավունք է ձեռք բերում, և դա արվում է, որպեսզի մարդը գնա ընտրություն իրականացնի:

Իրավաբանորեն հոդվածն այդպես է ձևակերպված, և այդտեղ, իմ կարծիքով, որևէ անորոշություն չի էլ եղել»- ասաց Ն. Բաղդասարյանը: 

Նա նաև նշեց, որ այլ հոդվածով հստակեցված է, թե ինչ է «կաշառք»-ը, և ընդունված օրենքով ընդամենը մնում է պարզել, թե դա տրվում է ընտրություն իրականացնելու համա՞ր, թե՞ այլ նպատակով: 

«Հոդվածների տարբերությունը նպատակների մեջ է: Բացի այդ, ես նախագծին ծանոթացել եմ մինչև կառավարությանը ներկայացնելը, և ես այնտեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսել: Ինչ վերաբերում է կաշառք խոստանալը պե՞տք է քրեականացվի, թե ոչ, դա արդեն քաղաքական խնդիր է, ոչ թե իրավական: Մի կուսակցություն կարող է կարծել, որ կաշառքի խոստումը նույնպես 

պետք է քրեականացնել, մյուս կուսակցությունը գտնի, որ դրա կարիքը չկա: Այսինքն, քաղաքական կուսակցությունների մոտեցման հարց է ինչպես պատժի տեսակները ծանրացնելու, այնպես էլ թեթևացնելու հարցը»- ասաց Ն. Բաղդասարյանը: 

Խոսելով անցումային արդարադատության մասին, նա նշեց, որ դա հանրության կողմից իրականացվող հարց չէ, ինչպես շատերն են ասում և խեղաթյուրում իրականությունը: Կան որոշակի ուժեր, նշեց Ն. Բաղդասարյանը, որ իրենք թեև բավականին լավ ընկալել են, թե ինչ է անցումային արդարադատությունը, բայց դիտավորյալ սխալ ուղղոթյամբ են ուղղորդել մարդկանց:

Իրականում պարզվում է, որ անցումային արդարադատություն ասվածը մի համակարգից մյուսին անցնելու փուլի ընթացքում արդարադատություն իրականացնելու պրոցեսն է, որի ժամանակ անհրաժեշտ է լինում օգտվել որոշակի գործիքակազմից, որպեսզի մի համակարգից անցումը դեպի մյուս համակարգ սահուն լինի:

«Դա բոլոր պետական մարմինների միջոցով է իրականացվում, քանի որ բոլոր պետական մարմինները կոչված են մարդկանց իրավունքները պաշտպանել: Այսինքն, մի համակարգից մյուսին անցնելու համար որոշակի ժամանակահատված է հարկավոր, և այդ ընթացքը կոչվում է անցումային կառավարում: Նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված օրենքները փոխարինվում են նոր համակարգին հարիր օրենքներով, բայց դրան զուգահեռ շարունակում են գործել նաև նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված օրենքները: Այսինքն, այդ օրենքների կիրառմամբ պետք է այնպես առաջ շարժվել, որպեսզի հետագա բոլոր գործողությունները լինեն օրինական, որպեսզի բացառենք մարդկանց իրավունքների խախտման դեպքերը», - ասաց Ն. Բաղդասարյանը: 

Այլ կերպ ասած, որպեսզի եղած օրենքներն այլևս չկարողանան շարունակել խախտել մարդու իրավունքները: Ի դեպ, ըստ փաստաբանի, միակ օրենքը, որը կարող է առնչվել մարդկանց իրավունքներին, կարող է «Լյուստրացիայի մասին» օրենքը լինել: Այդ դեպքում միայն կարող է երրորդ անձանց իրավունքների պաշտպանության խնդիր առաջանալ: 

«Նման պարագայում մարդիկ իրենց խախտված իրավունքները կարող են վերականգնել քաղաքացիական վարչական դատարանի միջոցով: Ի դեպ, Եվրոպական դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի այդ մասով, և օրենքն ընդունելու ժամանակ, բնականաբար, հնարավորինս կնվազեցվի նաև այդ ռիսկերը, որպեսզի որևէ մեկի իրավունքները չխախտվեն: Ի դեպ, անցումային արդարադատության գործիքակազմը ներկայում նույնպես կիրառվում է, պարզապես մարդիկ դա չեն զգում և չեն էլ արձագանքում դրան: Իրականում այն ոչ թե մենք ենք հորինել, այլ ՄԱԿ-ի կողմից վաղուց ընդունված փաստաթղթերի հիման վրա իրականացվող գործողություն է, որի վերաբերյալ մեր երկրի տարբեր ոլորտների իրավաբաններ վերապատրաստում են անցել մոտ 10 տարի առաջ: Ի դեպ, կան նաև այդ ոլորտի բազմաթիվ միջազգային փորձագետներ, ովքեր աջակցում են այդ փուլն իրականացնելու համար»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”