Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ԿԳ նախարարի կարծիքով` բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի

SOCIETY

Բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված կոնֆերանսում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած դուրս գա բանակից:

«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է առավելագույնն անել աջակցելու այդ նպատակի իրագործմանը: ՊՆ-ն և ԿԳՆ-ն սերտորեն համագործակցելու են, և համատեղ գործողությունների ծրագրում կետեր կան, որոնք առայժմ հայեցակարգերի մշակման անհրաժեշտություն ունեն, բայց մենք պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ առավելագույնը կանենք, որպեսզի հայեցակարգը կարճ ժամանակահատվածում մշակվի, և գործողություններն ավելի արագ լինեն»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ մի շարք ուղղություններով առաջնահերթ գործողություններ պետք է կատարվեն: Այստեղ առաջին խնդիրներից մեկը զորացրվող զինծառայողների վերապատրաստման և կողմնորոշման գործառույթն է, որի ուղղությամբ նախկինում շատ քիչ աշխատանք է տարվել: Հարությունյանի վստահեցմամբ` զինծառայողները զորացրվելուց հետո պետք է կարողանան հեշտությամբ աշխատանք գտնել շուկայում:

«Ես ծանոթացել եմ զինված ուժերի զարգացան հետ կապված Դավիթ Տոնոյանի տեսլականին և կարծում եմ, որ այս տեսլականի մեջ կրթական բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, որովհետև առանց այդ բաղադրիչի՝ այն առաջնահերթությունները, որոնք դրված են տեսլականում, դժվար իրագործելի են, և մենք դրա կատարման հետ կապված կարող ենք խնդիրներ ունենալ»,-հավելեց ԿԳ նախարարը:

Կառավարության ծրագրում ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականներից մեկը վերաբերվում է զինծառայողների կրթության շարունակականության ապահովմանը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Նախարարը կարծում է, որ դրա համար պետք է հետևողական աշխատանքներ տանել զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։ «Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը: Կրթությունն անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն՝ ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին»,-նշված է նախարարի տեսլականում:



Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App