Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:
Խաթայի շրջանում խմբակային ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 28-ին: Շինարարական ընկերության 4 բանվորի նման փորձը նույնպես կանխվել էր: Ինքնասպանության փորձի պատճառը կրկին եղել էր մի քանի ամիս շարունակ չվճարված աշխատավարձը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



