ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրը
SOCIETYՀայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու լուրերի հետ կապված ոչինչ չեն կարող ասել:
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Օրաթերթը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ գործի շրջանակներում է Լևոն Երանոսյանը հրավիրվել հարցաքննության՝ միայն հիշեցնելով նրա անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց իրադարձությունների մասին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



