Չինաստանում գողերը թալանել են ողջ ոսկերչական խանութը պահակի մեջքի հետևում
INTERNATIONAL NEWSՉինաստանի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Լայբին քաղաքում միլիոնավոր յուան արժողությամբ զարդեղեն են գողացել ոսկերչական խանութից:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, կողոպուտը գիշերն է տեղի ունեցել: Գողերը ներխուժել են դատարկ նկուղային տարածք, որտեղից ուղի են հարթել դեպի առևտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող խանութ: Մուտք գործելով առևտրի սրահ՝ նրանք կտրել են վերահսկման տեսախցիկների լարերը, դատարկել են ցուցափեղկերն ու հեռացել:
Նրանք կատարյալ կողոպուտ են կազմակերպել և միլիոններ արժեցող իրեր տարել: Ի դեպ, նշվում է, որ կողոպուտի պահին խանութում պահակ է եղել, որը հերթապահել է մուտքի մոտ և չի նկատել, թե ինչ է կատարվում իր մեջքի հետևում:
Վնասի չափը գնահատվում է 6 մլն յուան (շուրջ 880 000 դոլար): Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:



