Նյու Յորքում Sotheby's-ի աճուրդում 67 մլն դոլարով վաճառվել Է Պիկասոյի «Կաբարեի երգչուհին»
SOCIETYԻսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) վրձնի «Կաբարեի երգչուհին» (La Gommeuse, 1901) դիմանկարը նոյեմբերի 5-ին 67 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's-ի Նյու Յորքի աճուրդում: Այս մասին, հայտնել են աճուրդի կազմակերպիչները:
Այդ նկարում, որտեղ պատկերված Է գանգուր թուխ մազերով մերկ կին, Պիկասոն նկարել Է 19 տարեկան հասակում՝ Փարիզ տեղափոխվելուց հետո: Կտավը նախնական կարգով գնահատվել Էր շուրջ 60 միլիոն դոլար:
Աճուրդի մյուս թոփ-լոտը՝ նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890 թթ.) «Ամպրոպային ամպերով բնանկարը» (Paysage sous un ciel mouvemente, 1888), աճուրդով վաճառվել Է 54 միլիոն դոլարով՝ 50 – 70 միլիոն դոլար նախնական գնահատման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



