Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
SOCIETYՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է:
Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձևաչափ ունենալու կարևորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:
Հաջորդ օրն Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիսթերի հետ:



