ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպել է ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ
SOCIETY
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ, այս մասին նախարարը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր հանդիպել եմ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ: Խոսել ենք Թուրքիայի հայ համայնքի մասին: Տեղում համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին ծանոթանալու համար, ինչպես նաև համայնքային գործիչների հետ աշխատելու, մեր հայրենակիցների հետ շփվելու նպատակով որոշում կայացրի ընդունել համայնքի առաջարկն ու երկշաբաթյա ժամկետով Ստամբուլ գործուղել հասարակական հիմունքներով իմ խորհրդական, մասնագիտությամբ թուրքագետ Գևորգ Պետրոսյանին:



