Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի արևմտյան շրջանը
INTERNATIONAL NEWSՍիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը՝ հինգ հրթիռ խոցելով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը, սիրիական ՀՕՊ համակարգերը մի քանի հրթիռ են խոցել, որոնք իսրայելական ուժերն արձակել էին Համայի մեձակայքում գտնվող Վադի ալ-Ույուն շրջանի ուղղությամբ:
Ավելի վաղ սիրիական գործակալությունը հայտնել էր, որ այդ շրջանում մի քանի պայթյուն է որոտացել: Ռազմական աղբյուրը հայտնել է հարձակման մանրամասները: Նրա խոսքով՝ ավիահարվածի են ենթարկվել Տարտուսի և Համայի ռազմական կառույցները:
Ինչպես հայտնել են բժիշկները, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը տուժել են:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



