Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետաքննի ադրբեջանական Silk Way գաղտնի ավիաընկերությանը հատկացված ամերիկյան վարկերը. Հարութ Սասունյան

POLITICS

 

Անցյալ տարվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ 2014-2017 թթ. ընթացքում։ 

 

Այժմ ունենք մի նոր բացահայտում՝ Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկեր՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռներ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։

 

Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը 2016 թվականին։ Նշենք, որ Silk Way-ը, որը «պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»՝ ըստ FOIA-ի փաստաթղթերի։

 

Փաստորեն, «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության  տրանսպորտային հրամանատարության վարչության հետ մեկ տասնամյակից ավելի», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը «զինամթերք և ոչ մահացու այլ նյութեր» է տեղափոխել Աֆղանստան 2005 թվականից ի վեր։ «ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար», բացահայտել է Մեհթան։

 

2017 թ. ապրիլին Silk Way-ը ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից, ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Մեհթան։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռներ։

 

Մեհթան բացահայտել է, որ «ավիաընկերությունը պատկանում է Silk Way Group-ին, որը, առնվազն մի պահ, սերտորեն կապված էր Ադրբեջանի Ալիևների իշխող ընտանիքի հետ (որն իր ինքնաթիռներն օգտագործել է մասնավոր ուղևորությունների համար) և շահել է պետական գործարքների բարեհաճությունից։ Ըստ FOIA-ի միջոցով ձեռք բերված տեղեկատվության՝ Silk Way Airlines-ը քայլեր է ձեռնարկել իր սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար, հնարավոր է, որպեսզի բարելավի իր շանսերը շահելու ամերիկյան արժեքավոր վարկային երաշխիքներն ու ռազմական պայմանագրերը»։

 

Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը»  և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքին որպես ներգրավված Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ»։

 

Արտահանման-ներմուծման բանկի կողմից Silk Way-ին տրված 419.5 միլիոն դոլարի վարկի պայմանների համաձայն, պարտավորությունների չկատարման դեպքում վնասները փոխհատուցելու էր պետությանը պատկանող Ադրբեջանի միջազգային բանկը (IBA)։ Խնդիրն այն է, որ IBA-ն «ներգրավված էր զանգվածային մի սխեմայի՝ «Ադրբեջանական լվացքատան» մեջ, որը մոտ 3 մլրդ դոլար է արտահանել երկրից տարբեր կեղծ ընկերությունների միջոցով», գրել է Մեհթան։ Բացի դրանից, IBA-ն ի վիճակի չէ երաշխավորել Silk Way վարկը, քանի որ IBA-ն ինքն իրեն սնանկ է ճանաչել 2015 թվականին, չկարողանալով վճարել  3.3 մլրդ դոլարի պարտքը…

 

Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է նկատում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»:

 
 

 

 

2010 թվականին նախագահ Ալիևի 21-ամյա դուստրը՝ Արզու Ալիևան, Silk Way Holding-ի ֆինանսական բաժանմունքի՝ Silk Way բանկի սեփականատերերից մեկն էր։ 2017 թվականից նրա անունն այլևս չի նշվում որպես սեփականատեր։ «Silk Way Holding-ը, որն իր կայքում նշվում է նաև որպես Silk Way Group (SW Group), մի կոնգլոմերատ է, որը վերջերս իր պորտֆելում ներառել է 11 ընկերություններ, այդ թվում՝ ավիաընկերությունը», տեղեկացրել է Մեհթան։

 

Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է, որ «հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ [Ալիևի]  ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով՝ OCCRP-ի ավելի վաղ հոդվածի համաձայն։ Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկել ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։

 

2006 թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017 թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։

 

2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին, ըստ Լյուքսեմբուրգի պաշտոնաթերթի: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց:

 

Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014 թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ, հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսնամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը», հետաքրքրվել է Մեհթան։

 

Freedom House-ի Շչենկանի խոսքերով, «Ադրբեջանը կարելի է բնութագրել որպես մի կենտրոնացած, ուղղահայաց բուրգ, որտեղ եկամուտները գնում են մեկ ընտանիքի, որը վարձավճարներ է հավաքում ամբողջ երկրում։ Սա ներառում է բոլոր տեսակի գործարքները, ոչ միայն պաշտոնական պետական գործարքները, որոնք կարող են ներգրավել հարկերը և պետական միջոցները, այլ նաև այն ամենը, որ մենք սովորաբար համարում ենք մասնավոր հատված՝ ներմուծում-արտահանում, սպառողական ապրանքներ, տրանսպորտ -- տնտեսության ցանկացած ոլորտում ընտանիքը բաժին ունի դրա մեջ և ստանում է իր մասը ամեն ինչից»։

 

Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրած 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի իշխող ընտանիքի հետ նրա թաքցրած կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ամերիկյան վարկ տրվի միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին:

 

Հարութ Սասունյան

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris