Հնդկաստանը կտրուկ նվազեցրել է իրանական նավթի ներկրման ծավալները
INTERNATIONAL NEWSՀնդկաստանն օգոստոսին նախորդ ամսվա համեմատ 36 տոկոսով նվազեցրել է իրանական նավթի ներկրումը՝ հասցնելով այն օրական 488 բարելի: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Bloomberg-ի հաշվարկներին:
Ինչպես նշվում է, հուլիսին իրանական նավթի ներկրման ծավալներն օրական կազմել են 768 000 բարել: Անցյալ ամիս իրանական նավթ գնելուց հրաժարվել են հնդկական Reliance Industries, Chennai Petroleum ընկերությունները, մինչդեռ Hindustan Petroleum-ն արդեն երկու ամիս նավթ չի ներկրել: Շատ ուրիշ ընկերություններ կրճատել են գնումների ծավալները:
Հիմնական գնորդը Indian Oil Corp. ընկերությունն է, որն օգոստոսին նվազեցրել է ներկրումը 47 տոկոսով:
Հնդկաստանն Իրանից ներկրում է իրեն անհրաժեշտ նավթի շուրջ մեկ քառորդը: Մի շարք հնդկական նավթավերամշակման գործարաններ կախում ունեն իրանական նավթի յուրահատուկ տեսակներից և չեն կարող ամբողջությամբ հրաժարվել իրանական նավթ գնելուց:



