Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


90-ականներին ևս եղել է նման իրավիճակ, բայց չենք կոչել անցումային արդարադատություն, այն իրականացնում են նույն մարդիկ, փոխվում է նպատակային նշանակությունը. վարչապետի խորհրդական

POLITICS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը հայտարարեց անցումային արդարադատության մասին, որի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, նախ ովքե՞ր են իրականացնելու անցումային արդարադատությունը և ի՞նչ գործիքակազմ է օգտագործվելու: Արդյոք ՀՀ գործող դատական համակարգն ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, օրինակ՝ քննել քաղբանտարկյալներին վերաբերվող քրեական գործերը, որ առաջարկվում է ստեղծել նոր մեխանիզմներ: Նաև խնդրում ենք պարզաբանել, ո՞րն է օրինակ, տարբերությունը Գերմանիայի Դաշնությունում իրականացված անցումային արդարադատության, որը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ՀՀ-ում իրականացվելիք անցումային արդարադատության միջև:

-Նախ հստակ ձևակերպենք, թե ի՞նչ է անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատությունն իրենից ներկայացնում է որոշակի գործիքակազմ, որոնց միջոցով իշխանության եկած նոր ուժը հաստատում է իր պետությունում իրավունքի գերակայությունը: Անցումային արդարադատության կարիքը ծագում է միայն այն դեպքում, երբ փոփոխվում է կառավարման համակարգը։ Օրինակ՝ մեր դեպքում քրեաօլիգարխիկ կառավարումը փոխարինվել է ժողովրդական կառավարման համակարգով, հետևաբար բացառապես այս անհրաժեշտությունից է առաջանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը։

Ինչ վերաբերվում է Ձեր այն հարցին, թե ի վիճակի է դատական համակարգը իրականացնել արդարադատություն, ասեմ, որ իմ պատկերացմամբ, երբ ՀՀ վարչապետը ներկայացնում էր անցումային արդարադատությունը, ապա նա խոսում էր արդարադատական գործիքակազմի վերաբերյալ, հետևաբար խոսքը բնավ արտակարգ դատարանների ստեղծման մասին չէ։ Արտակարգ դատարանների ստեղծման անհրաժեշտությունը առաջացել է հենց Ձեր բերած օրինակի դեպքում, երբ հետպատերազմական ժամանակ կարիք էր առաջացել իրականացնելու արդարադատություն ռազմական հանցագործությունների վերաբերյալ, բոլորս հիշում ենք նյուրեմբերգյան դատավարությունները։ Կրկնվում եմ, բայց նշեմ, որ արտակարգ դատարանները ստեղծվել են բացառապես երբ թույլ է տրվել մարդկանց հումանիտար իրավունքների խախտումներ, այսինքն՝ խոսքը վերաբերում է նույն՝ կյանքի, ազատության և այլն իրավունքների խախտումներին, սակայն այդ խախտումները տեղի են ունեցել ռազմական դրության ժամանակահատվածում։ Մնացած դեպքերում դատարանները իրականացրել են նույն այն ծավալի արդարադատություն, որը նրանք իրականացրել են մինչև անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը։

-Բայց  ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովներում, ի՞նչն է փոխվելու:

-Եթե ճիշտ պատկերացում ունենանք, թե ինչ է անցումային արդարադատությունը, ապա «ովքե՞ր են լինելու դրա իրականացնողները» հարցադրումը օրակարգից դուրս կմնա: Ներկայացնեմ մեկ օրինակ. անցումային արդարադատության իրականացնող պետություններում, Հայաստանը բացառություն չէ, որպես կանոն լինում են քաղբանտարկյալներ: Անցումային արդարադատության ժամանակաշրջանում ձեռնարկվում են «ժամանակավոր միջոցառումներ», սա անցումային արդարադատության գործիքակազմի տերմիններից է  քաղբանտարկյալներին հրատապ ազատելու համար: Դա իրականացվում է այդ անձանց ներում շնորհելով, իրենց պատժի ռեժիմը փոփոխելով, համաներում հայտարարելով։ Այս գործիքակազմի կիրառումը անցումային արդարադատության ժամանակահատվածում այլ ձև է ընկալվում, քան այլ իրավիճակում։ Օրինակ՝ ներում շնորհելը սովորական պայմաններում ընկալվում է որպես անձի կողմից մեղքի ընդունում, բայց երբ դա արվում է անցումային արդարադատության ժամանակահատվածում, ապա դա ընկալվում է, որպես «ժամանակավոր միջոցառում», այսինքն՝ ընձեռվում է հնարավորություն՝ հրատապ ազատել քաղբանտարկյալներին, մինչև իրենց գործերը վերստին կքննվի դատարանների կողմից: Նշեմ, որ որպես կանոն այդ պետություններում եղել են գործերը վերստին քննելու արգելքներ, իսկ անցումային արդարադատության ժամանակ այդ արգելքը հանվում է։ Այսինքն՝ անցումային արդարադատություն իրականացվում է նույն պաշտոնը զբաղեցնող անձանց կողմից, բայց գործողության ընկալումը փոփոխվում է: Կրկին օրինակով ներկայացնեմ, որպեսզի ասածս ավելի մատչելի լինի, ներում շնորհելու ընթացակարգը նույն է, ինչը գործել է նախորդ իշխանություննրի օրոքը, սակայն գործադիր իշխանությունը հայտարարում է, որ դա «ժամանակավոր միջոցառում է» և անձը հնարավորություն կունենա կրկին վիճարկելու իր անմեղությունը դատարանում։ Ասեմ, որ նման իրավիճակ մենք ունեցել ենք նաև 90-ական թվականներին, երբ դատարանները վերանայել են ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ գերագույն դատարանների որոշումները որոշ անձանց նկատմամբ, ուղղակի այդ գործընթացը չեն կոչել «անցումային արդարադատություն»։

-Անցումային արդարադության ընթացքում կայացված որոշումները, փաստորեն, բողոքարկման ենթակա են լինելու:

-Անցումային արդարադատության ժամանակահատվածում բոլոր այն մարմինների որոշումները և գործողությունները, որոնք այս կամ այլ կերպ խախտում են անձանց իրավունքները, բնական է, վերականգնման ենթակա են նույն գործող օրենսդրության շրջանակում: Այդ հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային բազմաթիվ որոշումներ: Հետևաբար եթե Հայաստանի իշխանությունները գնան այդ ճանապարհով, ապա, բնական է, պետք է այդ որոշումներով արդեն իսկ ճանաչված խախտումները հաշվի առնվեն։ Մարդու իրավունքի վերականգնման մեխանիզմները չեն փոփոխվում, իրենք պահպանում են նույնը անցումային արդարադատության ժամանակ, սակայն անցումային արդարադատության գործիքակազմի մեջ մտնում է բարեփոխումների իրականացումը, որը մենք ունեցել ենք նաև նախորդ իշխանությունների օրոք: Անցումային արդարադատության իրակացման հաջողության մեջ մեծ դեր ունեն ԶԼՄ-ները, որոնք պետք է իրազեկեն հասարակությանը և՛ դրա նշանակության, և՛ գործընթացի մասին, քանի որ այդ գործընթացի արդյունավետությունը ուղղակի պայմանավորված է հասարակության ճիշտ ընկալման հետ:

-Իսկ այս առումով  արդեն հստակ որոշո՞ւմ կա, կամ քննարկում կա, թե՞ ինչ է արվելու, ի՞նչ մեխանիզմներով:

-Դեռ հստակ չէ, հնարավոր է անգամ Հայաստանի դեպքում այնպիսի գործիքակազմ մշակվի, որը նախկինում չի գործել: Իսկ կգործի անցումային արդարադատությունը, երբ կամ ինչ ծավալով, այդ հարցի  պատասխան տվողը հաստատ վարչապետի խորհրդականը չէ, դա քաղաքական որոշում է՝ երբ ու ինչ ծավալով անել, քաղաքական թիմի որոշելիք հարցն է: Ի դեպ, նշեմ, որ հնարավոր է նաև օգտագործել այդ գործիքակազմը, առանց այդ պրոցեսը կոչելով «անցումային արդարադատություն», ինչպես դա տեղի է ունեցել նախկինում։

-Պարո՛ն Բաղդասարյան, եթե խոսենք առարկայական: Շանթ Հարությունյանը համարում է, որ ինքը քաղբանտարկյալ է և չի ցանկանում օգտվել պահման պայմանի փոփոխությունից, այլ պահանջում է արդարացնել իրեն: Եթե արդեն լիներ նշված անցումային արդարադատությունը, ապա ի՞նչ կփոխվեր Շանթ Հարությունյանի դեպքում:

-Ինչպես արդեն նշեցի անցումային  արդարադատության դեպքում փոփոխվում է նույն երևույթների վերաբերյալ ընկալումները, անցումային արդարադատության ժամանակ համաներումը կամ ռեժիմի փոփոխումն, ընկալվում է որպես ժամանակավոր միջոցառում, որից հետո անցումային  արդարադատության ժամանակ հանվում է նույն ատյան նույն հիմքով բողոք բերելու արգելքը։ Իսկ կոնկրետ Շանթ Հարությունյանի դեպքում հնարավորություն է  ստեղծվում իր փաստաբանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնել «նոր հանգամանքի» հիմքով, սա ՀՀ քրեական դատավարության տերմին է, սակայն այս պրոցեսը նա ևս պետք է ճիշտ ընկալի, հասկանա, որ անիմաստ և անտրամաբանական է գտնվել անազատության մեջ, մինչև այս գործընթացների ավարտը, որոնց համար բոլորն են հասկանում, որ ժամանակ է պահանջվում։

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign