Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում. Նիկոլ Փաշինյան

SOCIETY

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, արտերկրից ժամանած հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ Հայաստանը դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր:

«Այսօր շատ խորհրդանշական և կարևոր, նաև ոչ սովորական օր է. տոնում ենք Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը:

Ցանկանում եմ նշել, որ փրկարարական պարագաներ ու նյութական աջակցություն ներմուծող երկրից Հայաստանն այսօր մեր համակարգի շնորհիվ նաև դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր:

Մեր հրշեջ-փրկարարների փորձառության ու պրոֆեսիոնալիզմի, նրանց հոգատարության ու սրտացավության մասին վկայում են ոչ միայն միջազգային ամենապահանջկոտ փորձագետները, մի շարք երկրների երախտագետ ղեկավարները, այլև, որ մեզ համար կարևոր է, մեր ժողովուրդը:

Հիրավի, ի դեմս ԱԻՆ համակարգի, բնակչությունը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող և ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Այսօր մեր համակարգը դարձել է մեր պետության բարի, հոգատար, ժպտուն դեմքը, ժողովրդին մեկնած ջլապինդ, հուսալի, օգնական ձեռքը:

Սիրելի՛ գործընկերներ, ձեր շնորհիվ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության և խիզախության ու մարդկայնության շնորհիվ մեր ժողովուրդն այսօր ստացել է այն վստահությունը, որ ամենադժվար պահին մենք իր կողքին ենք լինելու»,- ասաց Ռոստոմյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ և նրանց մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք ու հնարավորինս մեծ բարեկեցություն:

Ըստ վարչապետի` արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում։

Փաշինյանի խոսքով` համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեությունից:

«Ցանկանում եմ՝ ևս մեկ անգամ արձանագրենք, որ որևէ կերպ չի կարելի քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվել, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ, – ասաց ՀՀ վարչապետը։

 Ըստ ՀՀ վարչապետի` արտակարգ իրավիճակների համակարգում բազմաթիվ խնդիրներ կան` սկսած պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերից:

«Մենք պետք է ոչ թե նախ լավ ապրենք, և հետո մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը պետք է տեղի ունենա. սկզբից մենք պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչից հետո անխուսափելիորեն կարձանագրվի մեր բոլորիս, նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարեկեցության մակարդակը,- նշեց Փաշինյանը: 
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց շքերթի սկիզբը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ շքերթի մասնակիցները դուրս եկան հանդիսավոր երթի:

Հրապարակով անցան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Արցախի Հանրապետություն ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների և սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների շարասյունները:



AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League