Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը

SOCIETY

 

Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչները պահանջում են համայնքի  hանրապետական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից Դավիթ Մելիքյանը:

Նա պատմեց, որ համայնքում բողոքի ցույցերը սկսել են նախորդ ամսվա 22-ից, իսկ հիմա շարունակվում են նստացույցի տեսքով:

«22 –ին դուրս եկանք փողոց, բողոքը շուտվանից կար, և քաղաքում շարունակական ցույցեր էին տեղի ունենում,  գյուղերից էլ մարդիկ միանում էին: Ամսի 24-ին համայնքի ղեկավարը, օգտագործելով իր վարչական բոլոր լծակները՝ դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների տնօրեններ, ուսուցիչներ, վարչական պատասխանատուներ, հակընդդեմ ցույց կազմակերպեց. մոտ 40-50 հոգով հավաքվել էին:

Ցույցեր, ավտոերթեր ենք անում, հանրային աջակցություն ունենք: Պարզ օրինակ ասեմ՝ 3 օր է՝ ինչ նստացույց ենք սկսել, 2 հոգով էինք, իսկ հիմա արդեն 7 վրան կա:

 
 

Շատերն են միանում մեզ, այդ թվում նաև գյուղերից»,-  ասաց նա:

Դավիթ Մելիքյանը վստահեցրեց, որ Անի համայնքը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք նոր չեն առաջացել, և նկատեց, որ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն արդեն ղեկավարում է 14 տարի, բայց խնդիրներից որևէ մեկը, ըստ նրա, լուծված չէ: Ցուցարարը նաև շեշտեց, որ համայնքի ղեկավարը խոշորացման գործընթացից հետո որևէ ուշադրություն չի դարձրել համայնքի կազմի մեջ մտած մյուս գյուղերի խնդիրներին:

«Քաղաքի համար որևէ բան չի արվել, երեխաների ու երիտասարդության համար որևէ բան չկա, քաղաքում աղբը մայթերն ու փողոցներին է, ձմռանն ընդհանրապես մայթերը չեն մաքրվում, մշակույթն ընդհանրապես բացակայում է այս քաղաքում, երաժշտական դպրոցը նույնպես մահացած վիճակում է, քաղաքի լույսերը 2-3 ժամ են վառում: Մի խոսքով՝ քաղաքն ամբողջությամբ անտարբերության է մատնված: Խոշորացված համայնք է դարձել, սակայն ղեկավարը մյուս համայնքների համար էլ որևէ բան չի արել, նոր 2 օր է՝ ինչ սկսել է այցելել գյուղեր, դա էլ մեր ցույցերի ֆոնին, բայց սրանից առաջ ոչ մի գյուղում ոչ մի բան չի արել»,- ընդգծեց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը չի մոտեցել իրենց, չի փորձել նաև հասկանալ, թե ինչն է ցուցարարների բողոքի հիմքում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ մինչ նստացույց անելը Գևորգյանի հետ հանդիպման փորձ եղել է, ցանկությունը եղել է հենց Գևորգյանի կողմից, սակայն այդպես էլ համայնքի ղեկավարը հանդիպումը չի կազմակերպել:

«Մենք ասել էինք, որ մեր խնդիրը միայն քաղաքի զարգացումն է, սակայն այդ մարդն այդպես էլ ոչինչ չարեց: Նա չի փորձել երիտասարդության հետ ինչ-որ բան քննարկել, այլ ժողովրդին սառը ջրով է սպառնում և այլ սպառնալիքներ հնչեցնում: Հետո մենք որոշում ենք, որ իր հետ ընդհանրապես քննարկելու որևէ բան չկա և բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպելու մեթոդն ընտրեցինք: Արդեն 3-րդ օրն է, ինչ նստացույց ենք անում հրապարակում, բայց ոչ մի անգամ չի եկել՝ տեսնի, թե ինչ է, թեպետ մի քանի անգամ այստեղով անցել է, բայց  չի փորձել նույնիսկ հասկանալ, թե որն է մեր պահանջը»,- շարունակեց ցուցարարը:

Ըստ Մելիքյանի՝ իրենք բողոքի ակցիաները չեն դադարեցնելու, պայքարելու են մինչև վերջ: Նա վստահեցրեց՝ իրենք համայնքապետի նոր թեկնածու դեռևս չունեն, սակայն արժանավորները շատ են:

«Փաստաթղթավորված չունենք, որ ինքը կոնկրետ թալանել է. եթե չեմ սխալվում՝ տարածքային կառավարման աուդիտն ընթացքի մեջ է: Ինչպես գիտենք, նախկին իշխանության ժամանակ մի շարք պաշտոնյաներ թալանել էին, բայց չէին  կարողանում ապացուցել, այդպես էլ հիմա է: Արտակ Գևորգյանը շատ բաներ ունի, սակայն դրանք իր անունով չեն: 14 տարի է՝ նա ղեկավարում է համայնքը, սակայն քաղաքի վիճակը վիճակ չէ, խնդիրներն էլ բավականին շատ են: Մեր շարժման մեջ  կան գրագետ մարդիկ, խելացի  ու համայնքի հոգսերով ապրող մարդիկ, որոնք հանգիստ կարող են  ղեկավար լինել»,- նշեց Դավիթ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է գործողությունների հետագա պլանին, նա հայտարարեց, թե շատ խելացի ու գրագետ ծրագիր ունեն,  որը դեռևս չեն բացահայտում:

Տեղեկացանք, որ խնդրին չի արձագանքել նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank