Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները սեպտեմբերի 3-ին մասնակցել են հանրապետությունում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումներն սկսվել են տոնական հանրահավաքներով, որոնց մասնակցել են զորամասերի հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, երկու երկրների ուժային կառույցների, վարչակազմերի, հոգեւորականության ներկայացուցիչները, վետերաններ ու պատանի բանակայիններ:
Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորներում, դպրոցների բակերում զինծառայողները, ուսուցիչները, դպրոցականներն ու նրանց ծնողները տնկել են դեկորատիվ ծառեր եւ օդ արձակել փուչիկներ ու աղավնիներ:
Գիտելիքի օրը դպրոցականների ու հյուրերի համար կազմակերպվել են համերգային ծրագրեր, որոնց ընթացքում ելույթ են ունեցել Երեւանի եւ Գյումրիի գեղարվեստական ու պարի խմբեր, մատուցվել Է զինվորական շիլա, բաժանվել են դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ:



