Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել. հայտնի է անձի ինքնությունը
SOCIETYՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են Կ. Դ.-ի (ծնված 1952 թ.) դին:
Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



