Հյուսիս-հարավ ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Հարությունյանը, իր վարած BMW մակնիշի 35 RO 739 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը վթարի հետևանքով վարորդ Գ. Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորակից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։



