Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն աշխատում է խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմ ենթադրող սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա

SOCIETY

Past.am

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես է  կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ գործող Սահմանադրությամբ մեխանիզմն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, դրանից հետո խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով պետք է արձակվի:


«Եվ, ըստ էության, կառավարության ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ արձանագրվել է խորհրդարանի, կառավարության և ժողովրդի կողմից: Սակայն հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինի որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել:

 
 

Բնականաբար, ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ հեղափոխությունը, բայց, նաև մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դրա համար կա երկու տարբերակ. «Առաջին տարբերակն այն է, որի մասին ես խոսել եմ: Պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաև առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում, իհարկե, եթե, այսպես ասած, կայուն մեծամասնություն գոյություն չունի կամ այլ պայմաններում: Սա տարբերակներից մեկն է և ամենաերաշխավորված տարբերակներից մեկն է: Կարող է լինել նաև այլ տարբերակ, որ խորհրդարանական ուժերը ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր, բայց քանի որ մենք գիտենք, որ այդ համաձայնագրերը կարող են բավարար չթվալ մեր հանրությանը, հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մի բան ակնհայտ է՝ ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանկաան ընտրություններ: Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող հայտարարություններին, թե խորհրդարանը պետք է լուծարել՝ վարչապետը շեշտեց, որ այսօր խորհրդարանը լուծարելու մեխանիզմ գոյություն չունի: «Եվ եթե հանրությունը հստակ պնդի այդ դիրքորոշումը, այո, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք խորհրդարանի լուծարման հստակ մեխանիզմներ: Այստեղ կա մի քանի տարբերակ, որոնցից որևէ մեկը հընթացս կընտրվի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank