Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին
SOCIETYՄոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Իոսիֆ Կոբզոնին։ Քաղաքացիական հոգեհանգիստը մեկնարկել է Չայկովսկու անվան համերգասրահում։ Մուտքի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել, փոխանցում է ՆՏՎ-ն։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել գործընկերները, ընկերները եւ երկրպագուները։ Սգո արարողությունը նախատեսված էր եղել սկսել 10։00-ին, սակայն երգչին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ թվի պատճառով արարողությունը 2 ժամ վաղ է մեկնարկել։
Կոբզոնը երգիչ էր, քաղաքական գործիչ, մանկավարժ եւ գործարար։ Համամիութենական ճանաչում Կոբզոնը ձեռք է բերել «Իսկ մեզ մոտ՝ բակում» («А у нас во дворе») երգի կատարումից հետո։ Նրա երգացանկում ավելի քան 3 հազար երգ կա, որոնց թվում բոլոր ժամանակների այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Մռայլ գիշեր» («Темная ночь»), «Հաղթանակի օրը» («День Победы»), «Ինչից է սկսում հայրենիքը» («С чего начинается Родина»):



