Լիգա 1. ՊՍԺ-ն ուժեղ գտնվեց «Նիմի» նկատմամբ (տեսանյութ)
SPORT-
Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հաղթանակ տարավ «Նիմի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Նիմի «Դե Կոստյերես» խաղադաշտում և ավարտվեց 4:2 հաշվով` հօգուտ մայրաքաղաքային ակումբի:
Առաջին խաղակեսի վերջնամասում Նեյմարն ու Անխել Դի Մարիան հարմար առավելություն ստեղծեցին ՊՍԺ-ի համար, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվն Անտոնեն Բոբիշոնի և Տեժի Սավանյեի գոլերի օգնությամբ:
77-րդ րոպեին Կիլիան Մբապեն խփեց ՊՍԺ-ի երրորդ գոլը, իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում վերջնական հաշիվը ձևակերպեց Էդինսոն Կավանին: Փարիզյան ակումբը հանդիպումն ավարտվեց 10 ֆուտբոլիստ: Կարմիր քարտ ստացավ Մբապեն:
Նշենք, որ ՊՍԺ-ն վաստակած 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նիմը» 6 միավորով 5-րդ տեղում է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



