Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության գործով 2 վկայի
INTERNATIONAL NEWSՄալայզիայի ոստիկանությունը երկու ինդոնեզացի կնոջ է որոնում, որոնք պետք է որպես վկա հանդես գան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբայր Կիմ Չեն Նամի սպանության գործով:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանության տվյալներով՝ որոնվող կանայք են 24-ամյա Ռայիսա Ռինդա Սալման և 33-ամյա Դեսի Մերիսինտան: Նրանց վերջին բնակության հասցեն, որը հայտնի է, եղել է Կուալա Լումպուրի Flamingo Hotel հյուրանոցը:
Երկրի իշխանությունները բնակիչներին հորդորում են ոստիկանությանը հայտնել նրանց գտնվելու մասին տեղեկություն ունենալու դեպքում:
Ոստիկանական աղբյուրը չի նշել, թե արդյոք նրանք առնչություն ունեն այն երկու կնոջ հետ, որոնք կասկածվում են սպանությունն իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամին սպանել են 2017-ի փետրվարին Կուալա Լումպուրի օդանավակայանում: Նրա դեմքին թունավոր հեղուկ էին լցրել:



