Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները Դոնեցկի ղեկավարի սպանության համար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատում է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչեկոյի մահը, սակայն հերքում է ներգրավվածությունը նրա սպանությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:
Հիշեցնենք, որ Զախարչենկոն մահացել է Դոնեցկի կենտրոնական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի ժամանակ վիրավորում է ստացել եկամուտների նախարարը: Դոնեցկում հայտարարել են, որ Զախարչենկոյի մահվան հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:
«Մենք հաստատում ենք այդ լուրը, սակայն ուկրաինական հատուկ ծառայությունները որևէ առնչություն չունեն դրա հետ: Մեր կարծիքով՝ դա առաջնորդների միջև պատերազմի հետևանքն է. ինչ-որ մեկը ինչ-որ բան է կիսում», - աղբյուրը մեջբերում է Գիտլյանսկայայի խոսքը:



