Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Արդարության և արդարադատության բախումը՝ «ճիտին պարտք». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, բավական աղմկահարույց ֆեյսբուքյան ուղիղ եթեր է դուրս եկել, որտեղ անդրադառնում է Շանթին անազատության մեջ պահելու խնդրին: Ուղիղ եթերի բովանդակությանը, թերևս, չանդրադառնանք, քանի որ այն հասանելի է համացանցում, սակայն Շանթ Հարությունյանի դեպքում մենք գործ ունենք շատ ավելի գլոբալ խնդրի հետ: Հանուն արդարության, շեշտենք, որ ՀՀ վարչապետի մամլո քարտուղարը հրապարակել է պարզաբանումներ, թե ինչ օրինական հնաավորություններ են ներկայումս առկա և ինչ է առաջարկվել Շանթ Հարությունյանին՝ ազատության մեջ հայտնվելու համար: Այս պարզաբանումը նույնպես հասանելի է:

Շահեն Հարությունյանի ուղիղ եթերի և վարչապետի մամլո խոսնակի պարզաբանումները, սակայն, վեր են հանում մի շատ խորքային խնդիր, որը վերաբերում է արդարության և արդարադատության աղերսներին: Ըստ էության, Շանթ Հարությունյանի դեպքում այս երկու հասկացությունները կամ գաղափարները գրեթե հակասում են միմյանց: Արդարության տեսանկյունից Շանթ Հարությունյանը պետք է ոչ միայն ազատության մեջ լիներ, այլև լիովին արդարացված, քանի որ 2013 թվականի նոյեմբերի հայտնի դեպքերի մասին բոլոր ականատեսները կարող են վկայել (համացանցում առկա տեսանյութերը նույնպես), որ տեղի է ունեցել կանխամտածված ու մանրամասն ծրագրած սադիչ գործողությունների շղթա՝ Շանթի և նրա կողմնակիցների նկատմամբ, որոնց արդյունքում Շանթի գործողությունները առնվազն գերագնահատվել են և՛ իրավական, և՛ պատժի տեսանկյունից:

Նման պայմաններում հասկանալի է նաև, որ Շանթ Հարությունյանը պարզապես հրաժարվում է որևէ տեսակի ներման խնդրանքից և պահանջում է արդարացնել իրեն: Ի դեպ, Հարությունյանի պարագայում սա տարօրինակ չէ, քանի որ տոհմիկ այլախոհների ընտանիքից սերելով՝ Շանթը հայաստանյան քաղաքական իրականության ամենակտրուկ և սկզբունքային գործիչներից մեկն է՝ անկախ նրանից, թե ինչքանով են ընդունելի կամ անընդունելի նրա քաղաքական հայացքները: Սակայն մյուս կողմից Շանթ Հարությունյանի արդարացի պահանջը խոչընդոտների է հանդիպում զուտ արդարադատության տեսանկյունից: Իրավաբանները, թերևս, առավել լավ կմեկնաբանեն, սակայն ակնհայտ է, որ զուտ իրավաբանորեն դատապարտված անձին արդարացնել կամ խորհրդային բառապաշարով ասած՝ ռեաբիլիտացիայի ենթարկելը չափազանց բարդ գործընթաց է: Մեծ հաշվով նույն վարչապետ Փաշինյանը, մարտի 1–ի գործով դատապարտված բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ այսօր շարունակում են մնալ որպես հանցանք կատարած մարդիկ, ովքեր կրել են իրենց պատիժը կամ համաներում ստացել, նրանցից որևէ մեկն այս պահին դեռևս արդարացված չէ: Եթե սրան գումարում ենք այն, որ վարչապետը անխախտ սկզբունք է հայտարարել դատարաններին չմիջամտելը, ապա հայտնվում ենք մի իրավիճակում, երբ իրար են հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Շանթ Հարությունյանի սկզբունքները: Թե ինչ լուծում կլինի այս իրավիճակում, դժվար է ասել:

Սակայն այս ամենից զատ, ըստ էության պետք է նշել, որ դեպքերի նման զարգացումը սպասելի էր: Ի վերջո, ամենաբարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում պետք է բացառվեն քաղբանտարկյալները՝ առաջինը շեշտելով Շանթի անունը, ով իրոք էլ քաղբանտարկյալ լինելու բավական մեծ փորձառություն ունի: Բնական է, որ ներկայումս ավելի ու ավելի է ուժգնանալու պահանջը՝ իրականացնել այն ամենը, ինչի մասին խոսվել է հեղափոխական շրջանում: Այս տեսանկյունից Շահեն Հարությունյանի էմոցիոնալ ելույթը, որը ոմանց կողմից բնութագրվեց անգամ շանտաժի լեզու, ընդամենը առաջիկա դժգոհության ծաղիկներից է: Ի դեպ, չենք կարծում, թե Շանթի որդին շանտաժի միտում է ունեցել:

Նման պայմաններում ներկա իշխանությունները վարչապետի գլխավորությամբ խնդիր ունեն առավելագույնս ռացիոնալ գնահատել իրավիճակը, առավելագույնս սթափ կերպով ընդունել քննադատությունը, անկախ նրանից՝ այն տեղին է, թե անտեղի: Այս իրավիճակն ավելի ու ավելի է թեժանալու, որովհետև գալիս է ժամանակը, երբ Շանթ Հարությունյանի նման բազմաթիվ հասարակական շերտեր պահանջելու են սոցիալական արդարության հաստատում, պահանջելու են իրենց սոցիալական իրավիճակի բարելավում, ավելի հաճախ են հնչելու «ոչ մի բան էլ չի փոխվել» և այսօրինակ արտահայտությունները:

Եվ սա բոլորովին էլ հակահեղափոխությունը չէ, այլ իրերի բնականոն ընթացք: 

Վերջապես, եթե կրկին անդրադառնանք Շանթ Հարությունյանի խնդրին մի փոքր այլ տեսանկյունից, ապա կտեսնենք, որ հայաստանյան ներկայիս իրականության մեջ լրջագույն խնդիր է դարձել արդարության և արդարադատության համահունչ լինելը: Արդյո՞ք այս խնդրին հնարավոր է լուծում տալ վարչապետի նշած անցումային արդարադատության համակարգին անցնելով, թե, այնուամենայնիվ, հարկավոր են այլ մեխանիզմներ և միջոցներ, որպեսզի արդարադատությունը հնարավորություն ունենա իրականացնել արդարություն և ոչ թե հակասել վերջինիս: Սա թերևս ամենախորքային խնդիրներից մեկն է, որի լուծման բեռը ներկա իշխանության և, կարելի է ասել, առավելապես Նիկոլ Փաշինյանի ուսերին է: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation