Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նախապատրաստվում են Տանկիստի օրվա տոնակատարությանը
SOCIETY Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի զինվորական կայազորի տանկային ստորաբաժանումների զինծառայողները նորոգման-վերականգնման աշխատանքների են ձեռնամուխ եղել «Տանկիստ զինվորների» հուշահամալիրում: Միավորման տանկիստները կատարում են Տ-34 հուշարձան-տանկի վերականգնման եւ ներկման աշխատանքներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկցրուգի մամուլի ծառայությունից:
Տանկիստի օրվա առթիվ միավորման հրամանատարությունը եղեւնիներ եւ վարդակակաչներ կտնկի Կուտուզովի շքանաշանակիր 116-րդ գվարդիական վիսլայական կարմիրշքանշանակիր առանձին տանկային գումարտակի տանկիստ զինվորների հուշահամալիրում, գումարտակ, որի հիմքի վրա 2010 թվականի ապրիլի 1-ին կազմվել Է ռուսական 102-րդ ռազմակայանի տանկային գումարտակը:
Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 116-րդ Վիսլայական գվարդիականի զինծառայողները 1-ին տանկային բանակի 16-րդ առանձին տանկային գնդի կազմում մարտերով հասել են Բեռլին: Մարտերում դրսեւորած արիության եւ հերոսության համար գումարտակի 10 տանկիստ զինծառայողներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման:



