Ավտովթար Լոռիում. 22–ամյա ՊՆ ծառայողը տեղում մահացել է. նրա 2 գործընկերները հոսպիտալացվել են. Shamshyan.com
SOCIETYԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VC 006 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Դ. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Մկրտչյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



