ՄԻՊ աջակցությամբ մայրը հնարավորություն է ստացել տեսակցել իր անչափահաս երեխաներին
SOCIETYԵրկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորումները:
Արդյունքում, հարցը կարգավորվել է: Դիմումատուն ևս Պաշտպանին տեղեկացրել է, որ անխոչընդոտ կարողանում է տեսակցել երեխաներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



