ԱԺ-ն սեպտեմբերի 6-ին կգումարի արտահերթ նստաշրջան
POLITICSՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Օրակարգում կընդգրկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
Վերոնշյալ փաթեթով նախատեսվում է քրեականացնել ընտրակաշառք տալը կամ վերցնելը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



