ՊԵԿ-ի աշխատակցին սպասարկող մեքենան Երևանում գլխիվայր շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանները։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասել են, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։



