Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ռուսական հարաբերություններն անորոշ են, խնդիր կա նաև Իրանի հետ. քաղաքագետ

POLITICS

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի մեղադրում այն մարդկանց, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության ջատագովն են: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, հատկապես արտաքին քաղաքականության հետ կապված: Սակայն անձամբ ինքը, ամփոփելով վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը, հայտարարում է, որ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները բավականին անորոշ են: Նրա խոսքով՝ այս անգամ պատճառը ՌԴ-ն չէ, այլ անորոշ է ՀՀ կառավարության պահվածքը:

«Անորոշ է նաև Կառավարության անդամների կազմը, որովհետև ՌԴ-ում, կներեք, բայց ժողովրդական լեզվով ասած՝ վաղուց էշ չկա, ու բոլորի էությունն իրենց համար բացահայտել են, թե ո՞վ է, ի՞նչ, որտեղ ի՞նչ է արել, քանի՞  ձու է նետել ՌԴ դեսպանատան վրա և այլն: Ինչքան պետք է միամիտ լինի վարչապետ Փաշինյանը կամ այն մարդիկ, որոնք իրեն խորհուրդ են տվել կառավարությունն այդ մարդկանցով կազմել, կարևոր չէ, քանի որ կարևոր է հասկանալ՝ միամտության, թե խելապակասության արդյունք է:

 
 
ՌԴ համապատասխան մինիստրությունները շատ լավ գիտեն, թե ով ով է իր էությամբ, նրանք այս կամ այն հայտարարության չեն նայում»,- ասաց քաղաքագետը:

Սակայն Շաքարյանցը վտանգ է տեսնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հարցում: Նա առավել վտանգավոր տենդենց է նկատում հայ-իրանական հարաբերություններում: Այս ընթացքում Շաքարյանցը հասկացել է, որ ներկայիս կառավարությունը խնդիրներ ունի Իրանի հետ:

«Սկզբում անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն ուրախ հայտարարեց, որ շուտով այց է լինելու Թեհրան, սակայն մի քանի օր անց ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ  Թեհրան այց կլինի, սակայն ոչ մոտակա ժամանակներում, մի խոսքով՝ անորոշ է: Բայց դժվար է հասկանալ, թե ինչու է անորոշ, եթե քեզ հստակ  3-րդ անգամ առաջարկում են այցելել Թեհրան: Ի՞նչ է պատահել, ո՞վ է ձեզ պահում, Ամերիկայի դեսպանությո՞ւն է պահում, որը բացեիբաց հայտարարում է, որ հայ գործարարը, որը ցանկանում է բիզնես անել Իրանի  հետ, թող գա մեզ մոտ նոր»,- ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը:

ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանի հայտարարությունից Շաքարյանցը ենթադրում է, որ ունենք կառավարությունը, որը  լիովին վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, հակառակ դեպքում դեսպանն իրեն թույլ չէր տա տվյալ երկրում նման կերպ խոսել գործարարների հետ: Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ Իրանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակն ավելի վատ է, քանի ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա անորոշությունը:

«Իրանն այլ  պետություն է, եթե նրա 3-րդ առաջարկությանը դու չես կարող հստակ պատասխանել, ապա ավտոմատ նրանք քեզ գրանցում են իրենց թշնամիների շարքում: Չեմ ցանկանում վախեցնել որևէ մեկին, բայց այն պետությունները, որոնք Իրանը թիրախ են համարել, ոչ մի բան չեն շահել»,- հավելեց նա:

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված դիրքորոշմանը, Սերգեյ Շաքարյանցն ասաց, թե ինքը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ վարչապետ Փաշինյանն այս հացով կոշտացրել է դիվանագիտությունը:

«Կոշտացումը եղել է պոպուլիստական բնակչության համար, քանի որ նա հետագայում հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների Ալիևի հետ: Հիմա չեմ կարող ասել, թե ում է տրված այդ ոլորտը, որովհետև, ըստ իս, Արցախի հարցով ԱԳ-ն կամ հենց կառավարության բանագնացը պետք է լինի մարդ, որը տարիներ շարունակ ուսումնասիրում է այդ հարցը, եղել է այդ հարցի մեջ, «լողացել» է այդ հարցի մեջ, այլ ոչ թե գա ու ասի՝ սենց է կամ նենց է: Նման կերպ չեն խոսում այն մարդկանց հետ, որոնք շատ աղ ու հաց են կերել բանակցային գործընթացի մեջ»,- եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

 

 
 
 

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris