Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ամերիկացիների անհավանական գնումները պատմության ընթացքում

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

ԱՄՆ–ի համար ամենահաջողված հողային գործարքը եղել է Ալ յասկայի գնումը Ռուսական կայսրությունից:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Բացի Ալ յասկայից, ԱՄՆ–ը նաև այլ տարածքներ է գնել:

1866 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր 2–րդի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունում որոշվում  է Ալ յասկան՝ իր շրջակա կղզիներով, վաճառել: Ֆինանսների նախարարի առաջարկով որոշվում է, որ գինը պետք է լինի ոսկով 5 միլիոնից ավելի: Պայմանագիրը կնքվում է 1867 թվականին Վաշինգտոնում: Ըստ պայմանագրի, 1 միլիոն 519 հազար քառակուսի կիլոմետր տարածքը վաճառվում է 7,2 միլիոն ոսկի դոլարով, այսինքն՝ 1 քառակուսի կիլոմետրը 4,74 դոլարով: Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ–ի Սենատը այս պայմանագրին դեմ էր արտահայտվում՝ համարելով, որ այն ձեռնտու չէ երկրին: Սակայն քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, պայմանագիրը վավերացվեց:

Մինչև Ալ յասկայի վաճառքի պայմանագիրը 1803 թվականին ԱՄՆ–ը ավելի հաջող հողային պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ՝ գնելով ֆրանսիական Լուիզիանան:

Ըստ Լուիզիանայի գնման պայմանագրի, Ֆրանսիային պատկանող տարածքները՝ մոտավորապես 2 միլիոն 100 հազար քառակուսի կիլոմետր, վաճառվում է ԱՄՆ–ին 15 միլիոն դոլարով (կամ 80 միլիոն ֆրանկով): ԱՄՆ–ի համար այս գործարքի վերջնական արժեքը՝ հաշվի առնելով նաև վերցված վարկի տոկոսները, կազմում է 23 միլիոն 213 հազար 568 դոլար, կամ մեկ քառակուսի կիլոմետրի դիմաց` 7 դոլար: Սա, իհարկե, ավելի թանկ է, քան Ալ յասկայի դեպքում, բայց պետք է հաշվի առնել, որ Լուիզիանան ունի բավականին լավ բնակլիմայական պայմաններ գյուղատնտեսության համար:

Տարածքի գնման ևս մեկ հաջողված պայմանագիր ԱՄՆ–ը կնքել է Իսպանիայի հետ 1819 թվականին: Այս գործարքը կոչվում է Ադամս–Օնիսի պայմանագիր: Այդ ժամանակ Իսպանիայի վիճակը վատ էր, գաղութներում ապստամբություններ էին, և չցանկանալով ներդրումներ կատարել Ֆլորիդայում՝ Իսպանիան որոշեց այն հանձնել ԱՄՆ–ին, որը վաղուց էր ցանկանում ունենալ այդ հողերը: Ըստ պայմանագրի, իսպանական Ֆլորիդան՝ 170 հազար 304 կիլոմետր քառակուսի տարածքով, վաճառվում էր ԱՄՆ–ին առանց գումարի: Փոխարենը ԱՄՆ–ը պարտավորվում էր վճարել ամերիկյան քաղաքացիների կողմից Իսպանիային ներկայացված բոլոր դրամական հայցերի գումարները: Ընդհանուր առմամբ կար 1859 հայց՝ 5 միլիոն 454 հազար 545 դոլար գումարով: Պայմանագիրը ուժի մեջ է մտնում 2 տարի անց՝ 1821 թվականին: Եթե հաշվենք ըստ վճարված գումարի ձեռք բերված հողի քանակը, իհարկե, սա բավականին գերազանցում է Ալյասկան և Լուիզիանան գնելու գնին, բայց չպետք է մոռանանք Ֆլորիդայի դիրքը և կարևորությունը: Ֆլորիդայի ձեռքբերումը հնարավորություն տվեց ԱՄՆ–ին իր տարածքը հետագայում՝ արդեն այլ մեթոդներով, առավել ընդարձակել:

Ստացվում է, որ այն իմաստուն միտքը, որ ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել ավելի մեծ փողով, այնքան էլ ճիշտ չէ: Կարևորը ճիշտ վայրում ճիշտ ժամանակում գտնվելն է, իսկ փող կարելի է նաև վարկով վերցնել: ԱՄՆ–ին իր ամբողջ պատմության ընթացքում օգնել է Ֆորտունան՝ հաջողության այդ կամակոր աստվածուհին, որը, հավանաբար, վիկինգների հետ տեղափոխվել է Ամերիկա և մոռացել, որ այստեղ հայ ազգ կա: Երևի նրան այնտեղ լավ են կերակրում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank