Մոսկվայի կրկեսներից մեկում առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնողի վրա (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՄոսկվայի Մեծ կրկեսի կենդանի վարժեցնող Ալեքսեյ Մակարենկոյի վրա առյուծ է հարձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ փորձի վերջում, երբ գիշատիչները հեռանում էին մանեժից: Կենդանիները պետք է շարժվեին որոշակի հաջորդականությամբ, սակայն առյուծներից մեկը սկսել է հետապնդել մյուսին:
Բախումը կանխելու համար կենդանիներ վարժեցնողները փակել են առյուծի ճանապարհը, և նա անմիջապես հարձակվել է Մակարենկոյի վրա:
Նշվում է, որ Մակարենկոն ձեռքի վմասվածքներ է ստացել, սակայն այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



