Թուրքական պետական հեռուստաընկերությունը դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը
INTERNATIONAL NEWSԹուրքական պետական TRT հեռուստաընկերությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի ֆոնին դադարեցրել է ամերիկյան կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրությունը, այս մասին հաղորդում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Հայտնի է, որ դրա փոխարեն հեռուստադիտողներին ցուցադրվել է թուրքական կինոնկար։ Կովբոյների մասին ֆիլմերի շարքը թուրքական պետական հեռուստաալիքը ցուցադրում էր սկսած 1980-ականներից՝ ամեն կիրակի առավոտյան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



