Կուսակցությունների ծրագրերը՝ ժեստերի լեզվով. ՀՀԿ-ի ծրագիրը՝ շուրթերը լպստելով եւ փորը շփելով
POLITICS«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հայերեն ժեստերի լեզվով ներկայացվում է կուսակցության ծրագիրը:
«ՉԻ» - Խուլուհամրերի համար ծրագրային տեսանյութ հրապարակելն, իհարկե, փայլուն գաղափար է, բայց հարց է ծագում՝ արդյոք չարժե՞ ծրագրերը ժեստերի լեզվով ներկայացնել նաեւ սովորական քաղաքացիների համար: Ի վերջո բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ երկարաշունչ ու խրթին են, ու համարյա ոչ մեկը մինչեւ վերջ կարդալու «զահլա չունի», իսկ ժեստերի լեզվով ցանկացած ծրագիր հնարավոր կլինի ներկայացնել ընդամենը մի քանի վայրկյանում:
Դաշնակցության ծրագիրը ներկայացնելու համար, դերասանը պիտի ժեստերի լեզվով ցույց տա, թե ինչպես է գրկում պորտֆելը եւ երջանիկ ժպտում, ՀՀԿ-ի ծրագիրը կարելի է ցույց տալ ընդամենը շուրթերը լպստելով եւ փորը շփելով, «Հիմնադիր խորհրդարանի» ծրագիրը պետք է ներկայացնել դիմացինի գլխին դագանակով հարվածելու ժեստով եւ այլն:
Ափսոս միայն, որ ՕԵԿ ծրագիրը ներկայացնել չի կարելի: Էթիկայի հանձնաժողովը թույլ չի տա եթեր հեռարձակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



