Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արագիլն իրականում այնքան էլ հավատարիմ չէ

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Արագիլները կյանքի ընթացքում կազմում են մեկ ընտանիք և ամեն տարի չվելուց հետո վերադառնում են իրենց հին բույնը և սերունդ ունենում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Արդեն իսկ ապացուցված է, որ արագիլները ավելի հաճախ փոխում են զուգընկերներին և ընդամենը պատահականորեն կարող են հին բնում բնակվել: Իրականությունն այն է, որ նույն բնում ամեն տարի գարնանը արագիլ է իջնում իր ընկերուհու հետ: Ընդ որում, ոչ մի մարդ չի կարող նմանությամբ հաստատել, որ սա անցած տարվանն է. մենք անգամ չինացիներին երբեմն չենք կարողանում տարբերակել, և մեզ թվում է, թե բոլորը նույնն են, էլ ինչ մնաց, որ արագիլին ճանաչենք:

Արագիլները տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները։ Բոլորն էլ չվող թռչուններ են: Ներկայումս կատարված հետազոտությունները (թռչունների ոտքերին օղակներ հագցնելը և նրանց տարիներով հետևելը) ցույց են տալիս, որ չուից վերադարձած թռչունները զույգերով չեն իջնում իրենց նախորդ տարվա հարազատ բույնը: 

Արագիլը բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Իհարկե, արագիլը սովորություն ունի վերադառնալ իր հին ծանոթ վայրը, և պատահում է, որ նա ընտրում է հենց հին բույնը, բայց սովորաբար հանդիպած առաջին իսկ բույնը զբաղեցնում է ամենաառաջին եկած արու արագիլը, և այդպես շարունակ: Արու արագիլը նստում է բնում և սպասում ընկերուհու՝ կտուցի կափկափյուններով յուրահատուկ հարվածային ձայներ արձակելով (սա արագիլի յուրահատուկ սիրային երգն է): Նրա ձայնին արձագանքում են էգ արագիլները, և ինչ–որ մեկը իջնում է բնում: Չի բացառվում, որ դա լինի նրա նախորդ տարվա ընկերուհին, բայց սովորաբար ուրիշ է լինում: Երբեմն ստացվում է այնպես, որ արդեն բնում իջած էգի հետ կռվում է այլ էգ՝ նույնպես չբացառելով, որ դա նախորդ տարվանն է: Արուն նրանց կռվին չի խառնվում և սպասում է, թե որը կհաղթի և կմնա իր հետ: Ինչ վերաբերում է ձվերին, ապա պետք է ասել, որ ձվերի վրա արու արագիլը նստում է ցերեկով, իսկ գիշերը նույնը կատարում է էգ արագիլը. նպատակը ձվերը տաք պահելը և հասունացնելն է: Սխալ է նաև այն կարծիքը, որ արագիլները միայն գորտ են ուտում: Իհարկե, գորտը նրանց սննդակարգի անբաժանելի և կարևոր մասն է, բայց նրանք սնվում են նաև ջրային մկներով, մանր օձերով, տրիտոններով, խխունջներով, ծղրիդներով և այլ միջատներով: Նրանք դեմ չեն նաև որդերով, առնետներով, թիթեռներով ընթրելուն: Նրանք քանդում են նաև մանր թռչունների` գետնի վրա սարքված բները և ուտում ձվերը և ճուտիկներին: Արագիլն օգտակար թռչուն է, ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։ Բնական է, որ ժողովրդական բանահյուսության մեջ նա հանդես է գալիս որպես օջախի պաշտպան և իր զույգին հավատարիմ ընկեր, որը, իհարկե, ճիշտ չէ:

Հետաքրքիր է այն փաստը, որ համարյա բոլոր ազգերի մոտ կա այն հավատալիքը, որ արագիլն է երեխաներին բերում, սա կա անգամ ամերիկացիների մոտ, որտեղ արագիլները միայն կենդանաբանական այգիներում են: Պատճառը երևի այն է, որ արագիլը հին Հռոմում նույնականացվել է Յունոն մայր– աստծո հետ: Համարվում էր նաև, որ եթե երեխան մահացած է ծնվում, նշանակում է արագիլը նրան ճանապարհին վայր է գցել, եթե հիվանդ է ծնվում՝ արագիլը կտցել է նրան: Այսինքն, արագիլն իր մեջ պարունակում է բարին՝ սպիտակ փետուրների, և չարը՝ սև փետուրների տեսքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League