Շահարկումներով. «Փաստ»
ANALYSIS
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան գովազդային տիրույթում «դեգերումների» ընթացքում կարելի է հանդիպել տարբեր ծառայությունների գովազդների, երբեմն էլ՝ շատ ուշագրավ գովազդների: Սակայն հետաքրքիրն այստեղ ոչ թե բուն ծառայություններն են, այլ դրանց ներկայացման սկզբունքը: Դրանք երբեմն առնչվում են ուղղակի բանակին, հաշմանդամներին կամ այլ խոցելի խմբերին:
Տպավորություն է ստեղծվում, թե ոմանք հավել յալ եկամուտներ ունենալու համար պատրաստ են շահարկել ամեն ինչ, ներառյալը զինված ուժերը: Գաղտնիք չէ, որ հ ա յաս տ ա նյան հա ս ա ր ա կությու ն ը առանձնահատուկ վերաբերմունք ունի բանակի և զինվորի նկատմամբ, և այս մասին շատ լավ գիտենալով՝ գովազդների մենջերները որոշել են խաղալ այդ զգացումների վրա: Սա ոչ թե վատ է, այլ ավելի վատ պարզապես չի լինում, որովհետև դա արդեն գովազդից վերածվում է ծաղրի, իսկ ծաղրի առարկան էլ դառնում է, ոչ ավել, ոչ պակաս, բանակը:
Ընդհանրապես, պետք է նշենք, որ տարբեր երևույթների անտեղի շահարկումները կարծես թե լայն տարածում են ստացել: Շատ շատերս հաճախ ենք ունեցել հեռախոսազանգեր ինչ–որ անհայտ ծագման ամսագիր գնելու կամ որևէ այլ ծառայությունից օգտվելու վերաբերյալ, որի հասույթը տրամադրվելու է հաշմանդամներին, կարիքավորներին, կոնկրետ հիվանդ երեխայի և այլն, և կարծում ենք, բոլորիս համար էլ տհաճ են եղել նման երևույթները, որովհետև մի կողմից հնարավոր չէ զուտ մարդկային կարեկցանք չցուցաբերել, մյուս կողմից հասկացել ենք, որ գործ ունենք ընդամենը բիզնեսի, եթե չասենք՝ որոշ դեպքերում նույնիսկ պարզունակ խաբեության հետ:
Պարզապես այս դեպքում «բիզնեսի» առարկան մարդկային, ազգային, կրոնական կամ որևէ այլ տիպի զգացմունքներն ու զգայականությունն են: Սա պարզապես վատ է, մի արեք այդպես՝ անկախ նրանից՝ այդ ամենը կարգավորվում է գրված օրենքներով, թե ոչ:
Նուրբ, զգայական հարթության հետ ուղղակի առնչություն ունեցող ոլորտների կամ խոցելի խմբերի թեման շահարկելը ուղղակի բարոյական արժեքների բացարձակ ոտնահարում է: Դժվար թե գտնվի մեկը, ով ուրախ չլինի նույնիսկ ամենափոքր բիզնես ձեռնարկի հաջողության համար: Ի վերջո, որքան շատ լինեն հաջողակ գործարարները, այնքան արագ կզարգանա երկիրը: Սակայն նույնիսկ բիզնեսում բարոյականությունը հաստատ ավելորդ չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





















































1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
5
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp