«Միայն 20-30 %-ն է հասնում գյուղացուն». «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Սևանա լճից հավել յալ 40 մլն խմ ջրառի օրենքի նախագիծը բուռն քննարկումից հետո առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կողմից: Այն, բնականաբար, այսօր կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ և օրենքի ուժ կստանա:
Ասել է թե, ընդամենը օրեր անց, օրենքով սահմանված կարգով, Սևանից հավել յալ ջրառի իրավական հնարավորություն կլինի: Թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանությունները այս քայլը մշտապես «հիմնավորել» են, թե նման «զոհողության» են գնում, որ գյուղացու ջուր կտրած աչքը ջուր տեսնի ու կարողանա ոռոգման սեզոնին իր այգիները ոռոգել:
Բայց բնապահպաններն արդեն երկար տարիներ է՝ պայքարում են այդօրինակ որոշումների դեմ, քանի որ ավելի լավ են պատկերացնում, թե ինչու չի կարելի Սևանին որպես ջրհորի վերաբերվել: Ավելին, նրանք պնդում են, որ գյուղացու հոգսից խոսող պաշտոնյաներն, իրականում, ոչ թե գյուղացու, այլ որոշ մարդկանց բիզնեսներն աշխատացնելու մասին են հոգ տանում:
Բնապահպանական «SOS Սևան» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ լինելով ԱԺ պատգամավորների ինտելեկտին՝ ենթադրում էր, որ նախագիծը կընդունվի, թեև փոքրիկ հույս էր փայփայում, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների ձեռքին հայտնված կախարդական փայտիկը կարող է փրկել նաև Սևանը:
«Այս տարի ծաղկած ջրիմուռներն ահազանգեցին, որ լուրջ վտանգ է սպառնում Սևանին, բայց, մի քանի բնապահպանից բացի դրան որևէ մեկն ուշադրություն չդարձրեց: Եթե այսպես շարունակվի, ապա մեզ սպառնում է Սևանի՝ սկզբում մասնակի, ապա ամբողջական ճահճացում, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք աշխարհի խոշորագույն քաղցրահամ ջրի պաշարներից մեկը: Եվ եթե այսօր պատճառաբանությունն այն է, որ այդ ջուրը պետք է գյուղացուն, որպեսզի այգիները ջրի, ապա վաղը, մյուս օրը ոչ միայն գյուղացին իր այգին չի կարողանա ջրել, այլ ողջ հանրապետությունում մենք քաղցրահամ ջրի խնդիր և ճահճացած Սևան կունենանք: Սա իր հերթին մեծ թվով արտագաղթի կհանգեցնի, քանի որ էկոլոգիական աղետների դեպքում արտագաղթն անխուսափելի է, և այն սովորաբար աննախադեպ չափերի կարող է հասնել»,- ասաց Կ. Փանոսյանը:
Հարցն այլ կերպ չի լուծվում, քանի որ որոշ պաշտոնյաներ շահագրգռված չեն, որ այլ կերպ այն լուծվի: Բնապահպանների հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացության, որ Սևանի ջուրն առանձնապես չի էլ հասնում գյուղացիներին, այլ օգտագործվում է կա՛մ ձկնաբուծարանները, կա՛մ էլ ՀԷԿ-երն աշխատացնելու համար:
«Բնապահպանների ահազանգերն այն մասին են, որ Սևանից բաց թողնված ջրի 2030 %-ն է հասնում գյուղացուն: Այսինքն, այդ ջրի մեծ մասը որոշակի անհատների անձնական բիզնես նպատակների համար է օգտագործվում, և այս առումով երկրում որևէ իրավիճակ էլ չի փոխվել: Ու եթե վարչապետը խոսում էր այն մասին, որ չի կարելի Սևանին որպես մեծ լողավազանի վերաբերվել, այնուամենայնիվ, կառավարության անդամներից որևէ մեկն ի շահ Սևանի այդպես էլ որևէ ձայն չբարձրացրեց: Սա խոսում է այն մասին, որ իրավիճակ փոխվել է միայն մարդկանց տրամադրությունների մեջ, որը ոչ մի կերպ չի ազդում որոշումների վրա»,ասաց Կ. Փանոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



