Չեչնիայում իրավապահները սկսել են զանգվածայնորեն ձերբակալել դեռահասների․ լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՉեչնիայում իրավապահները սկսել են զանգածային կերպով բերման ենթարկել դեռահասների՝ փորձելով պարզել նրանց հնարավոր կապը օրեր առաջ Շալինսկի շրջանում և մայրաքաղաք Գրոզնիում անչափահասների կողմից ոստիկանների դեմ հարձակման հետ։
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, ոստիկանություն են տարվում դեռահասներ, որոնք ծանոթ են ոստիկանների վրա հարձակվածների հետ, միասին սովորել են կամ ապրել մոտակայքում։
Նշվում է, որ ոստիկանական բաժանմունք են տարվել արդեն շուրջ 200 դեռահասներ, տարածքում բնակվող անչափահասների ծնողներից շատերը սարսափած են ու վախենում են դուրս թողնել իրենց երեխաներին, քանի որ ըստ նրանց պնդումների՝ ձերբակալում են անգամ 10-ամյա երեխաների։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



