Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


ՀԾԿՀ-ը հորդորում է խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումներին պատշաճ

SOCIETY

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել է այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ, և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։

Այսօր նոր հայտարարությամբ Հանձնաժողովը ներկայացրել է մի քանի փաստարկներ՝ նշելով, որ իրենք չէին կարող ազդեցություն ունենալ ջրի սակագնի որոշման կայացման վրա: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Ø  Բազիսային սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում,

Ø  Բազիսային սակագները սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի համաձայն և ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով՝ հետագա 15 տարիների համար,

Ø  Բազիսային սակագները ենթակա են ճշգրտման սակագնային հավելվածով ամրագրված բանաձևերով՝ պայմանավորված 3 գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման բազիսային ծավալների փոփոխություն):Ուստի, ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ սակագին բարձրացնելու հայտը քննելիս՝ հանձնաժողովը պետք է հաշվի առներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում  ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը, չունի որևէ իրավական հիմք, քանի որ նշված գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի կողմից սակագների ճշգրտման գործընթացում (ճշգրտման գործոնները սպառիչ սահմանված են)։ Ավելին, համաձայն վարձակալության պայմանագրի, ջրի կորուստների և գնումների հետ կապված հարաբերությունները նշված  պայմանագրի կարգավորման առարկա են:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, հետո միայն հրապարակայնորեն հանդես գալ»։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia