Հայաստանում ավելացել է շտապօգնության մեքենաների ու ռեանիմոբիլների թիվը
SOCIETYՀայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,-ասված է հրապարակման մեջ:
Շտապօգնության գծային մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիների քանակը կավելանա 55-ով: Դրանք կբաշխվեն Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



