Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնեցրել է 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալու պայմանները
INTERNATIONAL NEWSՈւկրաինան Եվրոպական Միության հետ համաձայնեցրել է պայմանները, որոնցով 1 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն կստանա ԵՄ-ից: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին, հաղորդում է «Украинские новости» գործակալությունը:
Տոչիցկու խոսքով՝ մակրոֆինանսական օգնության պայմանների համաձայնեցման հարցում «առաջընթաց կա, և պայմանները ձևակերպվել են»:
Նա նաև նշել է, որ այս պահին չի կարող պատմել պայմանների մասին, քանի որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել:
«Այն կստորագրվի մոտ ժամանակներում»,- ասել է Տոչիցկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին Ուկրաինային 1 մլրդ եվրո հատկացնելու մասին որոշում է ստորագրել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



