«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ից դուրս եկած, որեւէ տեղ չհանգրվածած Վարդան Օսկանյանի վրա հույսները դրածներն ու նրանց սատելիտներն այսօր լեյտենանտ Շմիդտի որդիների կարգավիճակում են հայտնվել՝ չգիտեմ, թե ինչպես է դասավորվելու իրենց հետագա քաղաքական ճակատագիրը: Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը»:

Տիգրան Ուրիխանյանի պրոյեկտն այդպես էլ չարդարացրեց իրեն, Ռոբերտ Քոչարյանը լրիվ լուսանցքային վիճակում է հայտնվել, Գագիկ Ծառուկյանն էլ մեկընդմիշտ բացառում է ապագայում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը:

Նրանց վերջին հույսը հանրաքվեի առնչությամբ ֆորսմաժորային իրավիճակն ու Ժիրայր Սեֆիլյանի՝ հանրաքվեի շեմին կազմակերպելիք քաղաքական անհնազանդություններն են, որոնց կրակի վրա ոչ բացահայտ բարձր «դոզայանոց» բենզին են լցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում