Ողբերգական վրաերթ Էջմիածնում. 39-ամյա կինը մահացել է
SOCIETYՕգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանը իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, 71-ամյա Էտերիա Կարապետյանին և 39-ամյա Ալինա Նազարյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածներից Է. Կարապետյանը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Նազարյանն արդեն մահացած վիճակում տեղափոխվել է նույն բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



