Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Չեմ ասում՝ պատերազմ կլինի, բայց դիվանագիտությունը կկոշտանա. Կայծ Մինասյանը՝ ԼՂՀ հակամարտության մասին

POLITICS

ՀՀ դիվանագիտությունը 1991-ից մինչև այսօր նույն սանդղակի, մտածելակերպի մեջ է, և խնդիրն այն է, որ հայերը հաղթեցին պատերազմում, բայց նույն արդյունքը չունեցանք քաղաքականության մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Sciences Po Paris Instituti (Ֆարիզի քաղաքագիտության ինստիտուտ) փորձագետ Կայծ Մինասյանն՝ անդրադառնալով արցախյան հակամարտության հետ կապված դիվանագիտական լուծումներին: Նա կարծում է, որ պատերազմը հաղթելուց հետո հայկական կողմը քաղաքական առումով սխալ գործընթացի մեջ է մտել: Ըստ նրա՝ ՀՀ երեք նախագահներն էլ բանակցել են հող զիջելու շուրջ:

«Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնեց  հողի զիջման պրոցեսը, Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, իսկ նման զիջումները պարզապես անթույլատրելի էին, իսկ Սերժ Սարգսյանը փորձեց իրականացնել Մադրիդյան սկզբունքներն, ավելին՝ ցույց էին տալիս, թե այլ տարբերակ չկա:

 
 Դրա համար «թավշյա հեղափոխությունն» այս պրոցեսի հակառակ կողմն է ցույց տալիս, քանի որ, եթե ներքին քաղաքական շեմի վրա ժողովուրդը կարողացավ ոտքի լինել, ապա արտաքին քաղաքական առումով էլ կլինի փոփոխություն: Երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց, դա ցույց տվեց, որ ելք կա: Եթե ներքին քաղաքական կյանքի մեջ ելք կա, նշանակում է, որ արտաքին քաղաքական կյանքում էլ ելք կա, և այդ ելքը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրականացնել ու կյանքի կոչել»,- ասաց նա:


Կայծ Մինասյանը նկատեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է թափանցիկ քաղաքականություն վարել, ինչը հուշում է, որ վարչապետը ցանկանում է փոխել առկա իրավիճակը՝ ցույց տալով, որ ոչ մի գաղտնի բան չկա: Փորձագետը գտնում է, որ ճիշտ գաղափար է նաև թափանցիկ դիվանագիտություն ունենալու modetsoume: Նրա խոսքով՝ ժամանակն է սովորել սխալների վրա, որը մինչ այս թույլ են տվել արտաքին քաղաքականության մեջ, ժամանակն է սրբագրել հայաստանյան դիվանագիտական մշակույթը:

«Մեր գաղտնի դիվանագիտությունը մեր դեմ է դուրս եկել ու ծառայել է Ադրբեջանի շահերին, իսկ հիմա մշակվեց իշխանություն-ժողովուրդ կապը: Ինչպե՞ս է Իսրայելը Պաղեստինի հետ բանակցությունները բացեիբաց անում՝ 2 ժողովուրդն էլ տեսնում է ու տեղյակ է գործընթացից: Մենք այսօր խոսում ենք, ուսումնասիրում, բայց իրականում չենք իմանում, թե ի՞նչ հիմքի վրա: Մենք պետք է սովորենք մեր սխալներից, ճշտենք մեր ամբողջ դիվանագիտական մշակույթը՝ սրբագրելով մեր սխալները, որովհետև մենք այնքան խոսեցինք զիջումների մասին, որ  պատասխանատուվության բաժին ունենք Ադրբեջանի այսօրվա կոշտ դիվանագիտության մեջ»,- ընդգծեց փորձագետը:

Կայծ Մինասյանը նշեց, որ հայաստանյան իշխանությունները դիվանագիտական գործընթացներում խոսքին արժեք չեն տվել և խոսել են տարածքային զիջումների մասին: Նա հիշեցրեց, որ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, որ պատերազմում հաղթած կողմը թույլի դիրքերից խոսի և զիջումների մասին ակնարկի:

«Միջազգային պատերազմական պատմության մեջ սկզբից մինչև այսօր որտե՞ղ եք տեսել, որ մարտական գործողությունները հաղթողը ավելին կորցնի պարտվող կողմի համեմատ: Ադրբեջանը միայն ցանկանում է ոչնչացնել մեզ, բայց հայկական կողմն այս պայմաններում էլ խոսել է հող զիջելու մասին: Կարծում եմ՝ հիմա, երբ ՀՀ-ն ավելի ժողովրդավար երկիր է, այս խնդիրները կարող են կարգավորել: Նախորդները պատրաստ էին զիջումների, ինչն արձանագրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ հիմա Մինսկի խմբի համանախագահների առջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ում նրանք չեն ճանաչում, ով ցանկանում է իրավիճակ փոխել: Սա է Արևմուտքի ու ՌԴ-ի խնդիրը, որ հիմա չգիտեն՝ ի՞նչ դիքորոշում ասել: Ավելի կոշտ դիվանագիտություն պետք է լինի, չեմ ասում, թե պատերազմ կլինի, բայց դիվանագիտությունը կկոշտանա»,- շարունակեց Կայծ Մինասյանը:

Վերջինս ողջունեց վարչապետ Փաշինյանի այն մոտեցումը, որ առաջնային է հայ ժողովրդի անվտանգության մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր որդեգրած կոշտ դիրքորոշումներից, միակ հարցը, որը հայկական կողմը պետք է բարձրացնի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն է: «Մեր դիվանագիտությունը պետք է ներկայացվի հրապարակին, իսկ հրապարակը պետք է ազդի համանախագահների վրա, որպեսզի նրանք Ադրբեջանին սաստեն: Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները դեռևս քայլ չեն արել: Հրապարակը, մերժելով նախկին իշխանությանը, մերժեց նաև նախկին իշխանության վարած Արցախի հարցով քաղաքականությունը»,- եզրափակեց Կայծ Մինասյանը:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris