Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը
SOCIETYԵրևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հայտարարությունից:
Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։
Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։
Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը:
Հիշեցնենք նաև, որ երեկ հայտնի է դարձել «Դաշնակցության» կարգախոսը՝ «Միասին` հանուն Երևանի»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



