Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի էստաֆետը փոխանցելու ենք ապագա սերունդներին. վարչապետը Հրազդանում ներկա է գտնվել վերակառուցված հուշահամալիրի բացման արարողությանը

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհվածների հայորդիների հիշատակը հավերժացնող վերակառուցված հուշահամալիրի բացման արարողությանը: Վարչապետը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ ոչ, զոհվողները զոհվել են հանուն կյանքի և ամեն զոհվողի հետ, ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ավելի է ծանրանում և ավելի է ուժեղանում: Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համար: Ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվոթյունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս և նրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեր հայրենակցի, որևէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք և ի վերջո ժպտանք, որովհետև այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի: Այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այս մարդիկ զոհվել են երջանկություն բերելու համար և նրանք երջանկություն բերելու համար արել են իրենցից կախված առավելագույնը և մենք պետք է անենք երջանկություն բերելու համար մնացած անհրաժեշտը: Եվ այսօրվա մեր իրականությունը հենց դրա մասին է, որովհետև մենք, այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում կարող ենք ասել, որ մեր ուսերին ենք վերցրել այն պատասխանատվությունը, մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այս բարձր հուշարձանները կանգնեցնում ենք ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը զգալու համար, և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունն անընդհատ մեր աչքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր տեսադաշտում են, այլև մեր հոգու, մեր գիտակցության մեջ: Եվ ուրեմն, ամեն առավոտ մենք խոնարհվում ենք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո մենք պատասխան պետք է տանք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո, ամեն առավոտ մենք պետք է կանգնենք այս հուշարձանների առաջ և պատասխան տանք մեր արածների և չարածների համար: Եվ այսօրվա միջոցառումը նրա մասին է, որ մեր արածները պետք է ավելի շատ լինեն, քան մեր չարածները և այդպես ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ: Ինչո՞ւ ենք մենք ապրում. մենք ապրում ենք, որովհետև պատասխանատվություն ունենք մեր անցյալի, մեր ապագայի առաջ, մենք ապրում ենք, որովհետև այսօր հպարտ և վստահ կրում ենք այդ պատասխանատվությունը և մենք այսօր այստեղ ենք, որովհետև գիտենք, որ այդ պատասխանատվությունը կրելու ենք բարձր մակարդակով և հպարտությամբ խոնարհվելու ենք մեր բոլոր զոհերի, մեր բոլոր նահատակների առաջ և ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի էստաֆետը հպարտությամբ փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին:

Եվ ուրեմն, կեցցե´ ազատությունը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե´ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Հուշահամալիրը վերակառուցվել է Ազգային ժողովի պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ:          

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League