Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com
SOCIETYԵրեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Բաղդասարյանն իր վարած Mercedes մակնիշի 34 ՏF 517 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե սյուներին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաղդասարյանն ու նրա ուղևոր՝ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի բնակիչ՝ 27-ամյա Էթերի Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



