Գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
SOCIETYՕգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար:
Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



