Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ դեսպանի հայտարարությունը՝ անուղղակի ճնշում հայ գործարարների վրա. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս մի հայտարարություն հնչեցրեց, որում մասնավորապես ասված էր, թե հայաստանյան գործարարները պետք է խորհրդատվություն ստանան ԱՄՆ դեսպանատանը մինչ իրանական ընկերությունների հետ բիզնես–հարաբերություններ սկսելը: Դեսպանը նշել էր, թե դեսպանատան հետ խորհրդակցելը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հայ գործարարները չհայտնվեն ԱՄՆ–ի հակաիրանական սանկցիաների տակ: Այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցներում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ նշեց, որ հայ գործարարները ոչ մի դեպքում որևէ խորհրդատվություն չպետք  է ստանան ամերիկյան դեսպանատնից Իրանի հետ աշխատելու պարագայում, որովհետև հայ–իրանական գործարար կապերը, տնտսական կամ քաղաքական հարթության մեջ ունեցած չափազանց բարձր մակարդակի հարաբերությունները ենթադրում են, որ այս երկու պետությունները, այդ թվում՝ մեր երկրների գործարարները միմյանց հետ պետք է աշխատեն առանց որևէ երրորդ կողմի խորհրդատվության կամ միջամտության: 

«Ինչ վերաբերում է դրա ենթատեքստին, ապա կարծում եմ, որ կոչ էր արվում հայ– իրանական հարաբերությունները համապատասխանեցնել Միացյալ Նահանգների շահերին: Կարծում եմ՝ սա ոչ մասնագիտական հայտարարություն էր: Եթե մտահոգություն կա՝ կապված հայ գործարարների բիզնեսների հետ, ապա Միացյալ Նահանգների դեսպանատունը իր կայքում կամ Հայաստանի համապատասխան պատկան մարմինների, նախարարությունների և այլ կառույցների մասնագետներին կտրամադրեր տեղեկատվություն, որը կներառեր կոնկրետ այդ պատժամիջոցների հատվածները և այն հնարավոր վտանգները, որոնք կարող են առաջանալ նման պատժամիջոցների պայմաններում գործարար կապերը զարգացնելու տեսանկյունից: Այսինքն՝ տեղեկատվությունը պետք է լինի բաց, հասանելի, այլ ոչ թե այդ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժետություն լինի խորհրդակցել ԱՄՆ դեսպանատան հետ»,– նկատեց Ոսկանյանը:

«Փաստի» հետ զրույցում իրանագետը նաև կարծիք հայտնեց, որ սա ոչ միայն բիզնես առումով է ոչ մասնագիտական: Սա պետք է մերժվի՝ հաշվի առնելով շատ կարևոր մի հանգամանք: Ոսկանյանի խոսքով, մեր պետության արժանապատվության խնդիրն է, որպեսզի մեր գործարարը խորհրդատվություն ստանա հենց Հայաստանի պատկան մարմիններից, այլ ոչ թե մեր երկրում գտնվող օտարերկրյա ներկայացուցիչներից:

Եթե այդ հայտարարությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ հայ–իրանական տնտեսական հարաբերությունների վրա, ապա ի՞նչ արժեք ուներ այն առհասարակ: Սրան ի պատասխան՝ զրուցակիցս նշեց, թե ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները այդքան էլ հստակ քաղաքականություն չի վարում Իրանի նկատմամբ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Դրանք մեկ խստանում են, մեկ ինչ–որ առումով նահանջ է նկատվում այդ խստացումների մեջ: Ոսկանյանը մատնանշում է հատկապես վերջին հայտարարությունը, որը կրկին հրավեր էր Իրանի նախագահին բանակցելու, այն դեպքում, երբ Իրանի նախագահը ԱՄՆ–ի հետ բանակցելու հնարավորությունները այս պայմաններում բացառել էր:

«Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ՝ պետք է նախ հստակեցվի ԱՄՆ–ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, որպեսզի նաև համաշխարհային հանրությունը հասկանա, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում:

Մյուս կողմից, եթե հայ գործարարները, որոնք աշխատում են Իրանի հետ, չունեն շատ սերտ բիզնես–կապեր ԱՄՆ–ի հետ, ապա չեմ կարծում, որ որևէ խնդիր կունենան նույնիսկ Միացյալ Նահանգների ամենախիստ պատժամիջոցների գործարկման կամ կիրարկման դեպքում: Մենք ունեցել ենք Իրանի հետ գործարար հարաբերություններ նույնիսկ ամենխիստ պատժամիջոցների պայմաններում: Եվ եթե այդ պատժամիջոցները եղել են միջազգային բնույթի, ապա Հայաստանը որևէ կարմիր գիծ չի հատել և դեմ չի գնացել միջազգային հանրությանը, չնայած պահպանել է բարեկամական հարաբերություններն Իրանի հետ:

Սա անուղղակի ճնշում է մեր գործարար շրջանակների նկատմամբ, որը կարող է առաջացնել որոշակի լրացուցիչ վախեր և հետ պահել մեր գործարարներին իրանցի գործընկերների հետ իրենց համագործակցությունը ընդլայնելու կամ այն սկսելու հեռանկարներից»: 

Նմանատիպ հայտարարություններից հետո Իրանի՝ տնտեսական կոլապսի կամ փակուղու մեջ հայտնվելու հավանականությունը որքանո՞վ է իրատեսական հարցին էլ պատասխանեց, որ որոշակի ռիսկեր կան և դրանց մասին չխոսելը արդարացի չէ: Ոսկանյանի դիտարկմամբ, սակայն, մեկ կարևոր հանգամանք կա՝ Միացյալ Նահանգները որպես ՀՀ գործընկեր պետություն պետք է հասկանա Հայաստանի իրավիճակը. Հայաստանն Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնում է երկկողմանի ծայրաստիճան խիստ շրջափակման պայմաններում: «Այնպիսի պայմաններում, երբ մեր նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան, ոչ միայն Հայաստանի սահմաններն են փակ պահում, այլև պարբերաբար հանդես են գալիս Հայաստանը մեկուսացնելու, տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու սպառնալիքներով, իսկ Ադրբեջանի պարագայում՝ նաև շատ դեպքերում զինված սադրանքներով: 

Հայաստան–Իրան հարաբերությունների պատմությունն էլ թույլ է տալիս հուշել ԱՄՆ– ին, որ մեր երկու պետությունները, անցնելով 1000–ամյա շփումների և հարևանության ճանապարհով, այսօր միմյանց հետ գործակցում են՝ ելնելով բացառապես սեփական շահերից: Սա չի նշանակում, որ մենք չպետք է հաշվի առնենք այլ խաղացողների, հատկապես՝ գերտերությունների շահերը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանին դնել կամ–կամ–ի ընտրության առջև, կարծում եմ, կոպտագույն սխալ է և անարդյունավետ քաղաքականություն»,– նշեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program